Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 հունիսի 2022 թվականի N 348

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԸ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՏՊԱԳՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Հանրային սննդի ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների կողմից հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա ո՞ր դեպքում պետք է տպագրված լինի ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները):

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում` նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), իսկ 9-րդ կետի համաձայն` գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան:

i

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման N 3 հավելվածի 16-րդ կետի համաձայն` ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` պետք է տպագրված լինի Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան, այն է` նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.06.2022
N 348
Իրազեկման թերթիկ