Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 2022 թվականի N 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 836-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի «Կայազորային կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը հաստատելու մասին» N 836-Ն հրամանի N 2 հավելվածի 2-րդ գլխի`

i

1) 9-րդ կետում «ԱՀՏԱ» հապավումը փոխարինել «բարոյահոգեբանական ապահովման» բառերով.

2) 10-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարների զեկուցագրերի հիման վրա կամ զորամիավորման (միավորման) հրամանատարի որոշմամբ, կայազորի պետի գրավոր հրամանով, անձնակազմը ներգրավել ինժեներական աշխատանքներում` երկուշաբթի-ուրբաթ օրերին ուսումնական պարապմունքների հաշվին, անձնախմբի պետ նշանակելով կարգապահական վաշտի սպաներից, անձնակազմի տեղափոխությունն իրականացնելով մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կամ զորամիավորման (միավորման) հրամանատարի կողմից նախորոշված տրանսպորտային միջոցով:»:

 

    ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                  Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
18.05.2022
N 1-Ն
Հրաման