Սեղմել Esc փակելու համար:
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ» Ծ ...

 

 

040.0499.110502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2002 թվականի N 499

 

i

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի հոկտեմբերի 10-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» ծրագրի մասին» N Մ-328 որոշման 1-ին կետով որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին (ՀՎՀՀ` 05806438) փոխհատուցել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» ծրագրի շրջանակներում ներքոհիշյալ կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 402214733 դրամ գումարը, այդ թվում`

ա) «Հայգյուղշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00005417) կողմից կատարված նախագծային աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 6215000 դրամ գումարը.

բ) «ՌԱԶԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 03307645) կողմից մատակարարված բետոնե շաղախի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2400000 դրամ գումարը.

գ) «Ավագ և Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 05304387) կողմից մատակարարված տուֆ քարի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 115600 դրամ գումարը.

դ) «Վահրամ Էլիչկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00016018) կողմից կատարված կապիտալ շինարարության դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 339000000 դրամ գումարը.

ե) «Աշտարակի քարհանք» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 05001257) կողմից մատակարարված տուֆ քարի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1376400 դրամ գումարը.

զ) «Մհեր-Գեղամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 03521704) կողմից մատակարարված բետոնի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 460000 դրամ գումարը.

է) «Ռուսա-Տիգրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02209948) կողմից մատակարարված երկաթբետոնե կոնստրուկցիաների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 44000000 դրամ գումարը.

ը) «Միկա-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 03012933) կողմից մատակարարված ցեմենտի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7000000 դրամ գումարը.

թ) «ՄԹ ՄԵՅՆԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00804264) կողմից կատարված հեռախոսաֆիկացման շինարարական մոնտաժային աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1647733 դրամ գումարը.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2002
N 499
Որոշում