Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑ ...

 

01.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) առաջին պարբերության «կամ հետաքննության մարմնի» բառերը հանել, իսկ նույն պարբերությունը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթների» բառով.

2) երկրորդ պարբերության «, հետաքննության մարմնին» բառերը հանել:

 

i

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 15-րդ մասում «հարուցվել է քրեական գործ (հետապնդում)» բառերը փոխարինել «հարուցվել է քրեական հետապնդում» բառերով, «քրեական գործով» բառերը` «քրեական վարույթով» բառերով, իսկ «Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերը` «Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «, դատախազի կամ քննիչի» բառերը հանել:

 

i

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) առաջին պարբերությունը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառով.

2) երկրորդ պարբերության «գործի վարույթն» բառերը փոխարինել «գործը կամ վարույթն» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-235-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2022 թվական:

 


 

 

pin
ՀՀ 09.06.2022
N ՀՕ-235-Ն օրենք