Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ...

02.07.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.2002  -ից մինչեւ   02.07.2002  -ը:
 

(ուժը կորցրել 06.06.02 թիվ 734-Ա որոշում)

i

040.0533.150502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2002 թվականի N 533

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանի «Զվարթնոց» օդանավակայան վերակառուցման ու ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքին հարող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին` Արմավիրի մարզի, Մուսալեռի, Արևաշատի, Փարաքարի և Արարատի մարզի Արբաթի, Գեղանիստի, Արգավանդի գյուղական համայնքների վարչական սահմաններում` համաձայն հատակագծի (կցվում է):

2. Արմավիրի մարզպետին և Արարատի մարզպետին`

i

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` 1-ամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված` օտարման գոտում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց գույքը վերացնելու մասին, և ապահովել օտարման գոտու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումներում.

բ) լիցենզավորված կազմակերպությունների միջոցով օտարման գոտու տարածքում կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - հատակագիծը կցված չի եղել որոշման բնօրինակին

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2002
N 533
Որոշում