Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԺԱՌԱՆԳԸ ՄԻԱՅՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԺԱՌԱՆԳԸ ՄԻԱՅՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՓԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԿԴ/0843/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0843/02/12        2022թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ն. Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վաչագան Ասլանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վաչագան Ասլանյանի ընդդեմ Վահիկ Սահակյանի, Լենա Տոնոյանի (Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ), Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ (Սերյոժա) և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Երևան» ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների, Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի` հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վաչագան Ասլանյանը պահանջել է`

ա) Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 156 հասցեի սեփականատերերին` Խաչիկ Գևորգի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Ալիսա Սարգսի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Գևորգ Սարգսի, Կարեն, Խաչատուր և Ելենա Հակոբյաններին պարտավորեցնել ազատել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 46.22 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասը և այն վերադարձնել իրեն,

բ) պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 156ա հասցեի սեփականատեր Արմեն Պետրոսյանին ազատել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 3.61 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասը և այն վերադարձնել իրեն` քանդելով դրա վրա առկա շինությունը (պարիսպ` 10.4x02=2.08 քմ մակերեսով),

գ) պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 հասցեի սեփականատեր Վահիկ Սահակյանին ազատել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 111.62 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասը և այն վերադարձնել իրեն` պարտավորեցնելով քանդել դրա վրա առկա շինությունը (54.9 քմ մակերեսով),

դ) պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 166 հասցեի սեփականատեր Լենա Տոնոյանին (Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ) ազատել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 54.12 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասը և այն վերադարձնել իրեն` քանդելով նշված հողամասի վրա գտնվող շինությունը (40.2 քմ մակերեսով):

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.10.2019 թվականի որոշմամբ Լենա, Ալիսա, Մարգարիտա, Ելենա Հակոբյանների, Լենա Տոնոյանի, Վահիկ Սահակյանի, Սերյոժա և Գեղեցիկ Ղազարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է. «Դատարանի 19.04.2019 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. «Վաչագան Արսենի Ասլանյանի հայցն ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Լենա Արտաշեսի Տոնոյանի /Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/, Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ /Սերյոժա/ և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Երևան» ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների, Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, «ՀայԷկոնոմբանկ» ԲԲ ընկերության` հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել»:

Դատավոր Ն. Կարապետյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Ասլանյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լենա, Ալիսա, Մարգարիտա, Ելենա Հակոբյանները, Լենա Տոնոյանը, Սերյոժա և Գեղեցիկ Ղազարյանները (ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 14-րդ, 135-րդ, 163-րդ, 274-րդ, 277-րդ, 278-րդ, 1216-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածները, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Նախկին օրենսգիրք) 3-րդ, 5-րդ, 6-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորը հոր ժառանգությունն ընդունելու փաստի ուժով հանդիսացել է վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատեր: Պատասխանողները գործի քննության ժամանակ որևէ դիրքորոշում չեն հայտնել այն մասին, որ պետության կողմից պաշտպանվում է միայն իրավասու մարմնում գրանցված սեփականության իրավունքը: Թեև պատասխանողները Դատարանում դիրքորոշում են հայտնել առ այն, որ գործում առկա չեն վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, սակայն չեն հստակեցրել, որ խոսքը վերաբերվում է իրավասու մարմնում սեփականության իրավունքի գրանցման արդյունքում ձեռքբերվող վկայականին, այսինքն` հենց սեփականության իրավունքի առկայության վերաբերյալ որևէ փաստարկ գործի քննության ժամանակ չի ներկայացվել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը չէր կարող անդրադառնալ բողոք բերած անձանց` Դատարանում չբարձրաձայնած դիրքորոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2019 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանն իրավասու չէ առանց թույլատրելի ապացույցի հայցվորի պահանջը բավարարել` անկախ նրանից, թե պատասխանողի կողմից այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնվել է, թե` ոչ:

Վճռով նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալը չի հանդիսանում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից նոր փաստական հանգամանքների վկայակոչում:

Սույն գործով պատասխանողների և երրորդ անձանց կողմից դեռևս 23.06.2012 թվականի հայցադիմումի պատասխանով, ինչպես նաև հրավիրված բոլոր դատական նիստերով ամբողջությամբ ներկայացված հայցադիմումն առարկվել է և փաստվել, որ հայցվորի կողմից իր պահանջը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ չեն ներկայացվել, որպիսի հիմքով հայցը ենթակա է մերժման:

Հետևաբար հայցվորի համար բավարար հիմք կար ենթադրելու, որ իր կողմից ներկայացված հայցի հիմքերը և հիմնավորումները վիճարկվում են ամբողջությամբ, և անկախ հայցի հիմքերից և այն հանգամանքից, թե պատասխանողներն ու երրորդ անձինք վիճարկել են հայցի հիմքերը և հիմնավորումները` բողոքաբերը սույն գործով ներկայացված հայցով կարող էր դիմել միայն այն դեպքում, երբ սահմանված կարգով իր սեփականության իրավունքը կգրանցեր, քանի որ պետությունը պաշտպանում է միայն սեփականության իրավունքը գրանցած անձի իրավունքները, որի ապացուցման բեռը կրել է հայցվոր կողմը և սահմանված կարգով չի իրացրել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ըստ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 166 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի /ծածկագիր` թիվ 01034898/ տվյալների` ՀՀ քաղաքաշինության նախարարության ԱԳՏԳՊԳ ՊՁ «Երևանի Նորք 7 փողոցի հ. 166 տան գույքագրման մասին» 24.09.1997 թվականի թիվ 5/063 ԱԿՏ-ի, Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մյասնիկյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 19.12.1991 թվականի թիվ 25/62 որոշման հիման վրա 24.09.1997 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 166 բնակելի տուն հասցեի անշարժ գույքը` 580.0 քմ մակերեսով սեփականության իրավունքով հողամասը և 58.5 քմ մակերեսով սեփականության իրավունքով բնակելի տունը, հաշվառվել է Մարզպետունի Գրիգորի Տոնոյանի անվամբ, և 24.09.1997 թվականին տրվել է սեփականության վկայական:

ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 166 բնակելի տուն հասցեի վերը նշված անշարժ գույքի նկատմամբ Մարզպետունի Գրիգորի Տոնոյանի անվամբ դեռևս իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 175, 168, 201, 203, 204, 213, 214).

2) Ըստ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 156ա հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի /ծածկագիր` թիվ 01034911/ տվյալների` նոտարի 12.07.2001 թվականի թիվ 1-1442 բնակելի տան և հողի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 27.07.2001 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 156ա հասցեի անշարժ գույքի` 0,0567 հա. մակերեսով սեփականության իրավունքով հողամասի, 216.4 քմ մակերեսով սեփականության իրավունքով բնակելի տան և 38.5 քմ մակերեսով սեփականության իրավունքով ավտոտնակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական Մ4-1 մատյանի թիվ 212 համարի տակ կատարվել է իրավունքների պետական գրանցում Արմեն Պետրոսյանի անվամբ, և 27.07.2001 թվականին տրվել է թիվ 663150 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 52-55, 61).

3) Նոտարի 19.07.2007 թվականի թիվ 5193 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի հիման վրա 24.07.2007 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 156ա հասցեի անշարժ գույքի 0,0567 հա մակերեսով հողամասի, 216.4 քմ մակերեսով բնակելի տան և 38.5 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական Մ4-1 մատյանի թիվ 212 համարի տակ կատարվել է գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցում «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության անվամբ, և 24.07.2007 թվականին տրվել է թիվ 0067705 գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 29, 30, 35-39).

4) Ըստ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի /ծածկագիր` թիվ 01034894/ տվյալների` պետական նոտարի 18.09.1975 թվականի թիվ 20239 բնակելի տան առուվաճառքի պայմանագրի հիման վրա 24.09.1975 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի 156ա հասցեի անշարժ գույքը` 25.4 քմ մակերեսով բնակելի տունը, սեփականության իրավունքով, իսկ 20,0մ. X 30,0մ. = 600 քմ մակերեսով հողամասն ընդհանուր օգտագործման իրավունքով /նշված 20,0մ. X 30,0մ = 600 քմ մակերեսով հողամասը/, համաձայն 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության, անցել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով/, հաշվառվել է Գեղեցիկ Հայրապետի Սոլկարյանի անվամբ, և 24.09.1975 թվականին տրվել է ինվենտար թիվ 49496 կառուցվածքի ինվենտարի քարտը:

ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 բնակելի տուն հասցեի վեր նշված անշարժ գույքի նկատմամբ Գեղեցիկ Հայրապետի Սոլկարյանի անվամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել:

Նոտարի 04.10.2004 թվականի թիվ 4282 բնակելի տան նվիրատվության պայմանագրի հիման վրա 06.10.2004 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 հասցեի անշարժ գույքի 74.7 քմ մակերեսով սեփականության իրավունքի բնակելի տան և 0.06 հա մակերեսով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հողամասի նկատմամբ Հայաստանի Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական Մ-5 մատյանի թիվ 067 համարի տակ կատարվել է իրավունքների պետական գրանցում Վահիկ Խաչիկի Սահակյանի անվամբ, և 06.10.2004 թվականին տրվել է թիվ 1193255 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 47-49).

5) 28.08.2005 թվականին կազմված ուրվագծի համաձայն` 28.08.2005 թվականին կատարվել են ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 հասցեի անշարժ գույքի փաստացի չափագրման /տեղազննման/ աշխատանքներ, և փաստացի չափագրվել է նաև 914,3 քմ մակերեսով ընդհանուր հողամաս, որից 314.3 քմ մակերեսով հողամասն ինքնակամ զբաղեցված հողամաս է (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 119-121).

6) Ըստ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 156 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի /ծածկագիր` թիվ 48006333/ տվյալների` Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի 1079 որոշմամբ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ թիվ 156 հասցեի 63,0 քմ մակերեսով բնակելի տունը սեփականաշնորհվել է Խաչիկ Գևորգի Հակոբյանի (ծնված 1939 թվականին), Սարգիս Հակոբյանի (ծնված 1955 թվականին), Լենա Հակոբյանի (ծնված 1946 թվականին), Ժանետա Հակոբյանի (ծնված 1963 թվականին), Ալիսա Հակոբյանի (ծնված 1966 թվականին), Մարգարիտա Հակոբյանի (ծնված 1971 թվականին), Գևորգ Հակոբյանի (ծնված 1968 թվականին), Կարեն Հակոբյանի (ծնված 1970 թվականին), Խաչատուր Հակոբյանի (ծնված 1993 թվականին), Ալիսա Հակոբյանի (ծնված 1983 թվականին) Գևորգ Հակոբյանի (ծնված 1989 թվականին), Ելենա Հակոբյանի (ծնված 1990 թվականին) անվամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականություն (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 22).

7) Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականին թիվ 1079 որոշման հիման վրա 22.12.1998 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 156 հասցեի անշարժ գույքի 63.0 քմ մակերեսով սեփականության իրավունքով բնակելի տան նկատմամբ անշարժ գույքի պետական գրանցման միասնական Մ4 մատյանի թիվ 00119 համարի տակ կատարվել է իրավունքների պետական գրանցում Խաչիկ Գևորգի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա, Մարգարիտա, Գևորգ, Կարեն, Խաչատուր, Ալիս, Գևորգ և Ելենա Հակոբյանների անվամբ, և 12.12.1998 թվականին տրվել է թիվ 080888 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 40-42, հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 18-20, 22).

8) Ըստ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի /ծածկագիր` թիվ 01034896/ տվյալների` պետ. նոտարի 30.03.1970 թվականի թիվ 11242 ըստ կտակի ժառանգական իրավունքի վկայագրի հիման վրա 06.04.1970 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի անշարժ գույքը` 76,2 քմ մակերեսով բնակելի տունը, սեփականության իրավունքով, իսկ 20.0մ. X 33,0մ. = 660,0 քմ մակերեսով հողամասը օգտագործման իրավունքով /նշված 20.0մ. X 33.0 = 660 քմ մակերեսով հողամասը, համաձայն 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության, անցել է սեփականության իրավունքով/, հաշվառվել է Արսեն Ասլանյանի անվամբ, և 30.03.1970 թվականին տրվել է ինվենտար թիվ 39264 կառուցվածքի ինվենտարի քարտը:

ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 բնակելի տուն հասցեի` վերը նշված անշարժ գույքի նկատմամբ Արսեն Ասլանյանի անվամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 63, 64, 65-69).

9) 22.06.2005 թվականին կազմված ուրվագծի համաձայն` 22.06.2005 թվականին կատարվել են ՀՀ, քաղաք Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի անշարժ գույքի փաստացի չափագրման /տեղազննման/ աշխատանքներ և փաստացի չափագրվել է 107.3 քմ մակերեսով բնակելի տուն և 59.7 քմ մակերեսով օժանդակ շինություններ, որոնց մի մասը հանդիսանում է ինքնակամ կառույց, ինչպես նաև փաստացի չափագրվել է 449,0 քմ մակերեսով հողամաս, որից 4.7 քմ մակերեսով հողամասն ինքնակամ զբաղեցված հողամաս է, և փաստացի չափագրման տվյալներից պարզվել է, որ ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հատկացված 660,0 քմ մակերեսով հողամասը պակասել է 215.7 քմ-ով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 53-56).

10) 20.08.2008 թվականի թիվ 6790 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արսեն Հարությունի Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի անշարժ գույքի 76.2 քմ մակերեսով բնակելի տան և 20.0մ. X 33.0մ. = 660,0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ժառանգ է հանդիսացել Վաչագան Արսենի Ասլանյանը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 32).

11) 22.08.2008 թվականին կազմված ուրվագծի համաձայն` 22.08.2008 թվականին կատարվել են ՀՀ, ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի անշարժ գույքի փաստացի չափագրման /տեղազննման/ աշխատանքներ և պարզվել է, որ 22.06.2005 թվականին կատարված չափագրման տվյալները մնացել են անփոփոխ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 27-30, 37-38).

12) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման 22.08.2008 թվականի թիվ 4241ա գրությամբ Վաչագան Ասլանյանի դիմումը` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու մասին, կասեցվել է` այն պատճառաբանությամբ, որ վերջինիս դիմումին կտրվի համապատասխան ընթացք հատկացվածից 4.7 քմ ավելին օգտագործվող հողամասի /պետական սեփականության հողամաս/, դրա վրա առկա 4.7 քմ ինքնակամ շինության, հատկացվածից 215.7 քմ պակաս օգտագործվող հողամասի, ինքնակամ շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր, ինչպես նաև գույքային թերթ ներկայացնելուց հետո (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 35, 36-37).

13) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 29.01.2018 թվականին տրված թիվ 17-0581Դ փորձագետի եզրակացության «ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասում նշվել է, որ. «1. Ըստ թիվ 162 հասցեի կադաստրային գործում առկա հողամասի գլխավոր հատակագծի` ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց թիվ 162 հասցեին` համաձայն Կիրովյան շրջսովետի գործկոմի 17/11-56 թվականի թիվ 43 որոշման, հատկացվել է 20.0մ x 33.0մ = 660,0 քմ մակերեսով հողամաս:

Ըստ ներկայացված գլխավոր հատակագծի` բնակելի տունը ճակատային մասով հարակից է Նորքի 7-րդ փողոցին և գտնվում է փողոցից 5մ հեռավորության վրա, իսկ հողամասի աջակողմյան և ձախակողմյան սահմաններից 4.5մ հեռավորության վրա: (....)» (հատոր 7-րդ, գ.թ. 85-101):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի միատեսակ կիրառության համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք ժառանգը միայն ժառանգությունն ընդունելու փաստի ուժով, անկախ այդ գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցումից, իրավասու է հանդես գալ այդ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցապահանջով:

 

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգելու իրավունքը երաշխավորվում է: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-278-րդ հոդվածների իրավանորմերը ուղղված են պաշտպանելու և՛ սեփականատիրոջ իրավունքները, և՛ այն անձանց իրավունքները, որոնք նշված գույքը տիրապետում են պայմանագրի կամ օրենքի հիման վրա (տե՛ս Սարգիս և Ռոզա Գևորգյաններն ընդդեմ Արմենուհի Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1572/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):

Այլ կերպ ասած` գույքի սեփականատիրոջ լիազորությունների շրջանակներում ներառվում են ինչպես գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, գույքն օգտագործման հանձնելու, այլ անձանց` գույքից օգտվելու հնարավորություն ընձեռելու, այնպես էլ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ իրականացնելու իրավունքը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Վերը նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ ժառանգության դեպքում տեղի է ունենում ընդհանուր իրավահաջորդություն, այսինքն` ժառանգին են փոխանցվում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները (....): Օրենսդիրը միաժամանակ կարգավորել է ժառանգության ընդունման ընթացակարգը: Այսպես` օրենքով սահմանված ժամկետում ըստ օրենքի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում ներկայացնելով, իսկ ընդունված ժառանգությունը, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, հետևաբար տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորություններն առկա են նաև գույքը ժառանգելու հիմքով ձեռք բերված սեփականության պարագայում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ ընդունված ժառանգության` այդ թվում անշարժ գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքը ծագում է ժառանգության բացման պահից` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից (տե՛ս Ռոբերտ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման և մյուսների թիվ ԵՇԴ/0230/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ժառանգությունն ընդունած ժառանգը օրենքի ուժով այդ գույքի սեփականատերն է (տե՛ս Ջոն Սարգսյանն ընդդեմ Էդուարդ Սարգսյանի և Կարինե Սարգսյանի թիվ 3-444(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը):

i

Վերոգրյալի համատեքստում, անդրադառնալով բողոքի հիմքում բարձրացված հարցադրմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու (վինդիկացիոն) հայցը սեփականության իրավունքի պաշտպանության այնպիսի եղանակ է, որի միջոցով շահագրգիռ անձը պաշտպանում է իր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունները: Ընդ որում, այդպիսի հայցատեսակով իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն օրենսդիրն ընձեռել է ոչ միայն գույքի սեփականատիրոջը, այլև գույքն օրինական հիմքերով տիրապետող ցանկացած այլ անձի: Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ նման հայց ներկայացնելու իրավունք ունի նաև այն անձը, ում սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ ծագել է օրենքի հիման վրա` ժառանգությունն ընդունելու փաստի ուժով, քանի որ վերջինս համարվում է գույքի սեփականատեր, անկախ տվյալ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հանգամանքից, բացի այդ` ժառանգությունն ընդունելու փաստի ուժով վերջինս ձեռք է բերել այդ գույքն օրինական հիմքերով տիրապետելու իրավունք, ըստ այդմ նաև` առնվազն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի ուժով այդ գույքի մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի հիմքով հայց հարուցելու իրավունք:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանը, արձանագրելով, որ Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեում Վաչագան Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանում է 76.2 քմ մակերեսով բնակելի տուն և 20մ x 33.0մ=660,0 քմ մակերեսով հողամաս, որի չափերը 215.7 քմ մակերեսով փաստացի պակաս են տիրապետվում և օգտագործվում սեփականատիրոջ կողմից, քանի որ այդ մակերեսները փաստացի գտնվում են հարևանների` պատասխանողների տիրապետության ներքո, եկել է այն եզրահանգման, որ հայցվոր Վաչագան Ասլանյանը` որպես վիճելի հողամասի սեփականատեր, զրկված է այն ամբողջ ծավալով տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր սահմանադրական իրավունքից, իսկ պատասխանողների կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ իրենց կողմից վիճելի հողամասերի նշված չափերով տիրապետումն ունի իրավական և օրինական հիմք, ըստ այդմ` Դատարանն իրավաչափ է համարել նաև հայցվորի պահանջն առ այն, որ ապօրինի զբաղեցված հողամասերը ծանրաբեռնված շինություններից ենթակա են ազատման` քանդման, ուստի և հայցը բավարարել է:

i

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Վաչագան Ասլանյանի կողմից հարուցվել է հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելու, վերադարձնելու, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայց այն պարագայում, երբ նշված գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը պետական գրանցում չի ստացել, որպիսի հանգամանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի և 135-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վիճելի է մնում վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Վաչագան Ասլանյանի սեփականության իրավունքի առկայության փաստը, վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի վճիռը բեկանել ու փոփոխել է` հայցը մերժել է:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում, քանի որ դրանց գնահատումը քննարկվող բողոքի, նաև` գործի այլ լուծում չեն կարող պայմանավորել:

 

Մինչդեռ սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաչագան Ասլանյանը, հանդիսանալով ժառանգատու Արսեն Ասլանյանի` ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ, օրենքով սահմանված ժամկետում ու կարգով ընդունել է վիճելի անշարժ գույքի նկատմամբ վերջինիս ժառանգությունը և, ըստ այդմ, որպես իրավահաստատող փաստաթուղթ, ձեռք է բերել ժառանգության իրավունքի վկայագիր, որով հավաստվում է վերջինիս` ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը վերստին հավելում է, որ օրենսդիրը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերի շարքում որպես այդպիսի ինքնուրույն հիմք նախատեսել է նաև ժառանգման կարգով գույքի փոխանցումը, իսկ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից: Հետևաբար, նշված հանգամանքը հիմք է հանդիսացել հայցվորի կողմից իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելուն ուղղված իրավունքների պաշտպանության ակնկալիքով դատարան վինդիկացիոն հայցատեսակի միջոցով պահանջ ներկայացնելու համար:

 

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի հետևությունը` ք. Երևան, Նորքի 7-րդ փողոցի 162 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Վաչագան Ասլանյանի սեփականատեր լինելու փաստը հաստատված չլինելու պայմաններում հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

i

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` վերաքննիչ բողոքում բերված մնացած հիմքերը և հիմնավորումները Վերաքննիչ դատարանի կողմից քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 18 մարտի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 27.06.22-10.07.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.03.2022
N ԵԿԴ/0843/02/12
Որոշում