Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

21 հունիսի 2022 թվականի N 656-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻ, ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 5-րդ մասը, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի,

4) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը` համաձայն N 4 հավելվածի,

5) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը` համաձայն N 5 հավելվածի,

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի «Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի, դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի, հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի N 18-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն հրամանի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն կետերով սահմանված ժամկետներում:

4. Սույն հրամանով սահմանված N 1 հավելվածի 17-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

Մինչև սույն կետով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Սույն հրամանով սահմանված N 1 հավելվածի 21-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի նոյեմբերի 4-ից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի

հունիսի 21-ի N 656-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 5-րդ մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան` սույն աշխատակարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներով հանձնաժողովի իրավասությանը վերաբերող դիմում-բողոքների քննարկումն ապահովելու համար:

2. Հանձնաժողովը հարկային և մաքսային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտեի) նախագահի կողմից ձևավորվող, կոմիտեում մշտապես գործող մարմին է:

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային և մաքսային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով ներկայացված դիմում-բողոքների քննարկման, ինչպես նաև օրենքի պահանջների միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է: Հանձնաժողովի հիմնական գործառույթը դիմում-բողոքների քննարկումն ու դրա արդյունքում որոշման ընդունումն է:

4. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով, Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության` մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

5. Վարչական պատասխանատվության կիրառման հետ կապված բողոքարկումը կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան հարկային ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

6. Հանձնաժողովը բաղկացած է հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են, համապատասխանաբար, իրենց զբաղեցրած պաշտոնների հետ: Հանձնաժողովն ունի քարտուղարություն, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության բողոքարկման հանձնաժողովի գործառույթների կազմակերպման բաժինը:

7. Դիմում-բողոքների քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներն անկախ են, առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:

8. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

3) հաստատում է հանձնաժողովի` բանավոր և գրավոր ընթացակարգերով քննության օրակարգերը և կազմակերպում վերջիններիս անցկացումը.

4) հրավիրում է հանձնաժողովի` բանավոր ընթացակարգով նիստերը և վարում է դրանք.

5) պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներին ու սույն աշխատակարգին համապատասխան հանձնաժողովի գործառույթների իրականացման համար:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:

10. Հանձնաժողովի քարտուղարությունը`

1) ընդունում է ստացված դիմում-բողոքները, ստուգում է դրանց ներկայացման համար օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելը, դիմում-բողոք բերած անձին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք` երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) նախաձեռնում է դիմում-բողոքների քննության և դրանց վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետի երկարաձգումը.

3) հավաքում է դիմում-բողոքների վերաբերյալ կոմիտեում առկա անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

4) նախապատրաստում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հանձնաժողովի` բանավոր և գրավոր ընթացակարգերով քննության օրակարգերը.

5) հանձնաժողովի` բանավոր կամ գրավոր ընթացակարգերով քննությունից առնվազն երկու օր առաջ դիմում-բողոքները, դրանց կից փաստաթղթերը և տեղեկատվությունը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին ծանոթացման.

6) ամփոփում է հանձնաժողովի անդամների կողմից գրավոր ընթացակարգով իրականացված քվեարկության արդյունքները.

7) իրականացնում է նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղարկման և հանձնաժողովի գործունեության ապահովման հետ կապված այլ աշխատանքներ:

11. Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները քննության են առնում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում դիմում-բողոքը կոմիտեում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից սկսած` 30 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները` 15 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում կոմիտեի նախագահի որոշմամբ սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն:

12. Դիմում-բողոքները հանձնաժողովում քննարկվում են կոլեգիալ կարգով: Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության բողոքարկման նպատակով ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ կայացված հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն հանձնաժողովի 6 անդամ: Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կայացրած որոշումների բողոքարկման նպատակով ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ կայացված հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն հանձնաժողովի 7 անդամ: Որոշումները կայացվում են քվեարկությամբ` պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում` քննության օրը գրավոր քվեարկությամբ: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և որոշումը համարվում է ընդունված դիմում-բողոք ներկայացրած անձի օգտին: Ընդ որում` բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումների կայացման քվեարկության ժամանակ դիմում-բողոք բերած անձը (անձինք) կարող է (են) ներկա գտնվել:

13. Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն անհատական իրավական ակտերի, ինչպես նաև այն հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքների քննարկմանն ու որոշումների կայացման քվեարկությանը, որոնք համապատասխանաբար ընդունվել կամ կատարվել են իր կամ այն ստորաբաժանման աշխատակցի կողմից, որի ղեկավար կամ աշխատակից է հանդիսանում վերջինս:

14. Հանձնաժողովը դիմում-բողոքների քննության արդյունքում իրավասու է ընդունելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 293-րդ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443-րդ և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածներին համապատասխան որոշումներ`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին (համալիր հարկային ստուգում իրականացրած պաշտոնատար անձանց գործողությունները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով):

15. Օրենքով սահմանված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

16. Հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:

17. Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:

18. Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով: Մասնավորապես,

1) որոշումն ուղարկվում է պատվիրված փոստով` ստանալու մասին հետադարձ ծանուցմամբ.

2) եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ (տրամադրել առձեռն կամ ուղարկել էլեկտրոնային փոստին), ապա որոշումն իրազեկվում է այդ եղանակով.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված եղանակներով որոշման իրազեկման անհնարինության դեպքում որոշումն իրազեկվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով և դիմում-բողոք բերած անձը համարվում է պատշաճ ծանուցված որոշումը հրապարակելուց հետո` տասներորդ օրը:

 

2. ԲԱՆԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով հետևյալ դեպքերում.

1) համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքների դեպքում.

2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով.

3) գրավոր քննության ընթացքում պարզվել է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը:

20. Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով:

21. Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննությունը կարող է անցկացվել նաև տեսաձայնային կապի միջոցով:

22. Հանձնաժողովի բանավոր ընթացակարգով իրականացվող նիստերն անցկացվում են դռնբաց, ձայնագրվում են, որի վերաբերյալ նիստը սկսվելուց առաջ բանավոր կարգով տեղեկացվում է դիմում-բողոք բերած անձին (անձանց):

23. Հանձնաժողովի բանավոր ընթացակարգով իրականացվող նիստերի ձայնագրությունը վարում է հանձնաժողովի քարտուղարությունը` ձայնագրիչի միջոցով: Ձայնագրություններն անցկացվում են համապատասխան էլեկտրոնային կրիչների վրա, պահվում են 2 տարի, որից հետո ոչնչացվում են:

24. Դիմում-բողոք բերած անձի գրավոր դիմումի հիման վրա բանավոր ընթացակարգով իրականացվող նիստի ձայնագրության` վերջինիս դիմում-բողոքի քննարկմանը վերաբերվող հատվածը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

25. Հանձնաժողովի բանավոր ընթացակարգով իրականացվող նիստերը կարող են անցկացվել դռնփակ` դիմում-բողոք ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ` օրենքով սահմանված առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու նպատակով:

26. Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովը բանավոր ընթացակարգով իրականացվող նիստերին կարող է հրավիրել բողոքարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած կամ ակտ կազմած հարկային և մաքսային ծառայողներին:

27. Հանձնաժողովի նախագահը կամ անդամը կարող է նիստի ընթացքում ներկայացնել հետևյալ միջնորդությունները.

1) դիմում-բողոքի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից կամ այլ մարմիններից մասնագիտական եզրակացություն կամ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ.

2) հետբացթողումային (այդ թվում` կրկնակի) հսկողության գործընթաց սկսելու վերաբերյալ.

3) հարկային և մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) դիմում բողոքի քննությունը կասեցնելու վերաբերյալ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերով սահմանված հիմքերի առկայության պարագայում:

Սույն կետի համաձայն միջնորդությունը քննության է առնվում հանձնաժողովի կողմից և համարվում է ընդունված` պարզ մեծամասնության ձևով: Միջնորդության քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և միջնորդությունը համարվում է ընդունված:

28. Բանավոր ընթացակարգով քննության ենթակա դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով, համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, իսկ տեսաձայնային կապի միջոցով անցկացվելու դեպքում` նաև համապատասխան հղման մասին: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

 

3. ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով սույն աշխատակարգի 19-րդ կետում չնշված դեպքերում:

30. Գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով` գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

31. Հանձնաժողովի նախագահը կամ անդամը գրավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննության ընթացքում կարող է ներկայացնել հետևյալ միջնորդությունները.

1) դիմում-բողոքի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից կամ այլ մարմիններից մասնագիտական եզրակացություն կամ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ.

2) հետբացթողումային (այդ թվում` կրկնակի) հսկողության գործընթաց սկսելու վերաբերյալ.

3) հարկային և մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) դիմում բողոքի քննությունը կասեցնելու վերաբերյալ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերով սահմանված հիմքերի առկայության պարագայում.

5) դիմում-բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ:

32. Գրավոր ընթացակարգով քննության դեպքում հանձնաժողովի անդամները քննության օրը (մինչև քննության օրվա ավարտը) հանձնաժողովի քարտուղարությանն են տրամադրում սույն հրամանի 5-րդ հավելվածով հաստատված քվեաթերթիկը` քարտուղարության կողմից ձայների ամփոփման և հանձնաժողովի համապատասխան որոշումն ընդունված համարելու կամ նոր քննություն կազմակերպելու նպատակով: Ընդ որում`

1) Եթե քվեաթերթիկների ամփոփման ընթացքում պարզվում է, որ առնվազն մեկ քվեաթերթիկով ներկայացվել է սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված միջնորդություն, ապա անկախ հանձնաժողովի մնացած անդամների քվեարկության արդյունքներից, միջնորդությունը դրվում է լրացուցիչ գրավոր քննարկման և համարվում է ընդունված հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնության միջոցով.

2) Եթե քվեաթերթիկների ամփոփման ընթացքում պարզվում է, որ քվեաթերթիկների մեծամասնությամբ ներկայացվել է սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված միևնույն միջնորդությունը, ապա միջնորդությունը համարվում է ընդունված:

33. Եթե դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, ապա քարտուղարությունը դրանք էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով ներկայացնում է հանձնաժողովին, որի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է դիմում-բողոքի բանավոր ընթացակարգով քննություն իրականացնելու նպատակահարմարությունը: Ընդ որում`

1) եթե հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, ապա հետագա ընթացքն ապահովվում է սույն աշխատակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով.

2) եթե հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունը չիրականացնել բանավոր ընթացակարգով, ապա հետագա ընթացքն ապահովվում է սույն աշխատակարգի 3-րդ գլխով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի

հունիսի 21-ի N 656-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

__________________________________________________

                         __________________________________________________

                         __________________________________________________

                         __________________________________________________

                      (բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն

                          (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային

                      ծառայության համարանիշը), հասցեն, առկայության դեպքում`

                             էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ կազմակերպության

                        դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

                            ՀՎՀՀ-ն, առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի

                       հասցեն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի

                             հաշվառման համարը, նրա անունից բողոք բերող անձի

                         անունը, ազգանունը և պաշտոնը, առկայության դեպքում`

                          էլեկտրոնային փոստի հասցեն լիազորված անձի դեպքում`

                                լիազորագիրը, լիազորված անձի հեռախոսահամարը,

                            առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն)

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

                          (բողոքարկման առարկան)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

                         (բողոք բերողի պահանջը)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

               (բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)

 

__________________________________________________

(բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)

__________________________________________________

(բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության

դեպքում` նրա անունից բողոք բերող անձի

ստորագրությունը, կնիքը` առկայության դեպքում)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի

հունիսի 21-ի N 656-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

ք. Երևան ____ ________ 20___ թ.

 

__________________________________________________

                        __________________________________________________

                        __________________________________________________

                        (դիմում-բողոք բերող անձի անունը, ազգանունը, հասցեն)

 

Սույնով ծանուցվում եք Ձեր _________________ ներկայացրած դիմում-բողոքի քննության հարցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին մասնակցության համար: Որպես լիազորված անձ (մասնագետ) կարող է ներգրավվել Ձեր կողմից գրավոր լիազորված ցանկացած անձ, այդ թվում` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի դեպքում` նաև լիազորագրով:

Նիստի անցկացման վայրը` ք. Երևան, Մ. Խորենացու 3, 7 կամ տեսաձայնային կապի միջոցով համապատասխան հանդիպման հղումը:

Նիստի անցկացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը

 

_____________________

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

___________________  _________________________

                             (ստորագրություն)         (անուն, ազգանուն)

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի

հունիսի 21-ի N 656-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ N ___________

 

    ք. Երևան                                    ____ _____________ 20___ թ.

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը, քննության առնելով___________

__________________________________________________________________________

____________________________________________________________դիմում-բողոքը`

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Բողոքարկման առարկան, դիմում-բողոքով բերված փաստարկները և ներկայացված պահանջները

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

2. Դիմում-բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

3. Բողոքարկման առարկային վերաբերվող իրավական կարգավորումներ և եզրահանգումներ

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

4. Եզրափակիչ մաս

Ելնելով քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ բաժնով, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________

 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:

Սույն որոշմանը չհամաձայնվելու դեպքում այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ___________________  ___________________________

                            (ստորագրություն)       (անուն, ազգանուն)

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի

հունիսի 21-ի N 656-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ

 

Հանձնաժողովի անդամ _____________________ Քննության օրը __________________

(նախագահ)          (զբաղեցրած պաշտոնը և                (օր, ամիս, տարի)

                   անուն, ազգանունը)

 

._________________________________________________

|հ/հ|Բողոք    |Նույնա- |Դիմում-|Բողո-  |Անհատական|

|   |բերող    |կանացնող|բողոքի |քարկման|քվեարկու-|

|   |սուբյեկտի|տվյալը  |համար  |առարկան|թյան     |

|   |անվանումը|        |       |       |արդյունք |

|   |կամ անուն|        |       |       |         |

|   |ազգանունը|        |       |       |         |

|___|_________|________|_______|_______|_________|

|1  |2        |3       |4      |5      |6        |

|___|_________|________|_______|_______|_________|

|1  |         |        |       |       |         |

|___|_________|________|_______|_______|_________|

|2  |         |        |       |       |         |

._________________________________________________

 

.____ _________________________________.

|հ/հ| |Նշումներ` |Միջնորդու-|Նշումներ` |

|   | |անհատական |թյուն     |միջնորդու-|

|   | |քվեարկու- |          |թյան      |

|   | |թյան      |          |վերաբերյալ|

|   | |արդյունքի |          |          |

|   | |վերաբերյալ|          |          |

|___| |__________|__________|__________|

|1  | |7         |8         |9         |

|___| |__________|__________|__________|

|1  | |          |          |          |

|___| |__________|__________|__________|

|2  | |          |          |          |

.____ _________________________________.

 

1-ին սյունակում քարտուղարության կողմից լրացվում է օրակարգում ընդգրկված դիմում բողոքի հերթական համարը

2-րդ սյունակում քարտուղարության կողմից լրացվում է բողոք բերող սուբյեկտի անվանումը կամ անուն, ազգանունը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում` անվանումը)

3-րդ սյունակում քարտուղարության կողմից լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ դրա բացակայության դեպքում` այլ նույնականացնող տվյալ

4-րդ սյունակում քարտուղարության կողմից լրացվում է դիմում-բողոքի կոմիտե մտից համարը

5-րդ սյունակում քարտուղարության կողմից լրացվում է բողոքարկման առարկան, մասնավորապես` անհատական իրավական ակտ, անգործություն, գործողություն: Ընդ որում, եթե բողոք բերած անձի կողմից ներկայացվել են հիմնավորումները քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, ապա դրա մասին նույնպես նշում է կատարվում:

6-րդ սյունակում Հանձնաժողովի անդամի կողմից տվյալ դիմում-բողոքի շրջանակներում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում լրացվում է իր քվեարկության արդյունքը, մասնավորապես` «բավարարել», «բավարարել մասնակի», «մերժել», «կարճել»

7-րդ սյունակում` Հանձնաժողովի անդամի կողմից ըստ անհրաժեշտության կատարվում են լրացուցիչ նշումներ: Ընդ որում, եթե քվեարկվում է «բավարարել մասնակի», ապա 7-րդ սյունակում Հանձնաժողովի անդամի կողմից պարտադիր նշվում է, թե դիմում-բողոքի որ հարցի մասով է բավարարվում մասնակի:

8-րդ սյունակում` Հանձնաժողովի անդամի կողմից լրացվում է միջնորդությունը (առկայության դեպքում), մասնավորապես` լրացվում է հետևյալ միջնորդություններից մեկը կամ մի քանիսը.

ա) դիմում-բողոքի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից կամ այլ մարմիններից մասնագիտական եզրակացություն կամ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ.

բ) «Հետբացթողումային (այդ թվում` կրկնակի) հսկողության գործընթաց սկսելու մասին».

գ) «Հարկային և մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին».

դ) դիմում բողոքի քննությունը կասեցնելու վերաբերյալ

ե) դիմում-բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ, քանի որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող են պարզաբանվել միայն դիմում-բողոք բերած անձի կողմից կամ ընդունելի են բողոք բերած անձի հիմնավորումները քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ: Ընդ որում` եթե բողոք բերած անձի հիմնավորումներն ընդունելի չեն, ապա 8-րդ սյունակը չի լրացվում և կատարվում է քվեարկություն:

9-րդ սյունակում Հանձնաժողովի անդամի կողմից լրացվում է` 8-րդ սյունակում նշված միջնորդության հիմնավորումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
21.06.2022
N 656-Ն
Հրաման