Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ Ս ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 903-Ա

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:

2. Հաստատել`

1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 903-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ՀՀ վարչապետ (համակարգող խորհրդի նախագահ)

2. ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

4. ՀՀ արդարադատության նախարար

5. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

6. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

7. ՀՀ պաշտպանության նախարար

8. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

9. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

10. ՀՀ ոստիկանության պետ

11. ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

12. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ (համաձայնությամբ)

13. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

14. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

15. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

15.1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

16. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

17. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

18. Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

19. Ս. Ղահրամանյան - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա, 09.09.2020 թիվ 1024-Ա, 04.02.2021 թիվ 91-Ա, 10.05.2021 թիվ 499-Ա, 22.09.2021 թիվ 1041-Ա, 15.07.2022 թիվ 826-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 903-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ` ռազմավարություն և գործողությունների ծրագիր) լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը:

2. Համակարգող խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) համակարգում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման ընթացքն ու կայացնում անհրաժեշտ որոշումներ.

2) ուսումնասիրում ու վերլուծում է ռազմավարության և գործողությունների ծրագրով պատասխանատու մարմինների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները.

3) կիսամյակային հաշվետվությունների հիման վրա մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը հաստատում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը.

4) ուսումնասիրում և վերլուծում է ինչպես համակարգող խորհրդի քարտուղարության, այնպես էլ` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված ռազմավարության և գործողությունների ծրագրի մշտադիտարկման ու գնահատման արդյունքները.

5) յուրաքանչյուր տարվա վերջում` համակարգող խորհրդի քարտուղարության կողմից տարեկան ամփոփ հաշվետվությունն ստանալուց և վերլուծելուց հետո, հիմնվելով մշտադիտարկման արդյունքների ու առաջարկությունների վրա, համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ կարող է առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վերանայելու ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը.

6) ռազմավարության և գործողությունների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց արդյունքների հիման վրա չափվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատմանը ու վերլուծությամբ կարող է նախաձեռնել ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման և փոփոխությունների նոր շրջափուլ.

7) քննարկում է բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.

8) ապահովում է միջգերատեսչական համագործակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացում:

 

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Համակարգող խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են, ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով: Նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև առցանց (հեռավար):

4. Համակարգող խորհրդի նիստերը հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նախագահը:

5. Համակարգող խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է համակարգող խորհրդի նախագահի տեղակալը` համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

6. Համակարգող խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ համակարգող խորհրդի նախագահի անդրադարձով:

7. Համակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է համակարգող խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

8. Համակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

9. Համակարգող խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է համակարգող խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

10. Համակարգող խորհրդի անդամները հերթական նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին համակարգող խորհրդի քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ, իսկ արտահերթ նիստի մասին` ողջամիտ ժամկետում:

11. Համակարգող խորհրդի անդամի առաջարկությամբ և համակարգող խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12. Համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ, համակարգող խորհրդի նախագահի տեղակալի կամ համակարգող խորհրդի քարտուղարության նախաձեռնությամբ, նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու և նախապես քննարկելու նպատակով կարող է կազմակերպվել նախանիստ` համակարգող խորհրդի նախագահի տեղակալի գլխավորությամբ` համակարգող խորհրդի անդամների` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և ոստիկանապետի մասնակցությամբ: Համակարգող խորհրդի նախագահի տեղակալի հրավերով նախանիստին կարող են մասնակցել նաև համակարգող խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

(12-րդ կետը փոփ. 10.05.2021 թիվ 499-Ա որոշում)

 

3. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈԻՆԸ

 

13. Համակարգող խորհրդի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

14. Քարտուղարության հիմնական նպատակն է ապահովել համակարգող խորհրդի բնականոն գործունեությունը:

15. Քարտուղարությունը`

1) մինչև յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմիններից ստանալով վերջիններիս կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունները` 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կատարված աշխատանքների հաշվետվության հետ միասին, ներկայացնում է համակարգող խորհրդի անդամներին.

2) աջակցում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մշտադիտարկմանն ու գնահատմանը` արդյունքները յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնելով համակարգող խորհրդի անդամներին.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջում, հրապարակում է մահ համակարգող խորհրդի կողմից ընդունված` ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը.

4) նախապատրաստում է համակարգող խորհրդի նիստի և նախանիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում համակարգող խորհրդի անդամներին.

5) կազմում է համակարգող խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.

6) վարում է համակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

7) ապահովում է համակարգող խորհրդի որոշումների և նիստերի արձանագրությունների տրամադրումը համակարգող խորհրդի անդամներին:

(15-րդ կետը փոփ. 10.05.2021 թիվ 499-Ա որոշում)

 

4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

16. Համակարգող խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2020 թ. օգոստոսի 6-ի

N 903-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է համակարգող խորհրդի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) կողմից:

2. Համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող չորս հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

(2-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

 

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Քարտուղարությունը մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն:

4. Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`

1) համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի մասին.

2) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և քարտուղարությունում հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում ընդունման օրերը և ժամերը.

4) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

5) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են քարտուղարություն` հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում:

 

3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում սույն կարգի 2-րդ կետում նշված ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն ափ ալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:

7. Համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).

4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:

(7-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

8. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են քարտուղարություն` հայտարարության մեջ սահմանված ժամկետներում:

9. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

2) տեղեկություններ ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, դատաիրավական համակարգի բարեփոխման, զարգացման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:

10. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) քարտուղարություն կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:

11. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:

12. Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:

13. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ` մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

 

4. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

14. Հասարակական կազմակերպությունների ներգրավումն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և ընտրական:

15. Փաստաթղթային փուլում քարտուղարությունը ստուգում է փաստաթղթերի

ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին:

16. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:

17. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հայտին ընթացք չի տրվում:

18. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը չորս հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են համակարգող խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են տվյալ ոլորտում գործող չորսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ` ընտրական փուլը:

(18-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

19. Սահմանված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպություններն ընտրական փուլի անցկացման նպատակով հանդիպման օրվա, ժամի և տեղի մասին ծանուցվում են հեռախոսազանգի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր` հանդիպումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ, հանդիպումների ժամանակացույցը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում:

20. Ընտրական փուլն անցկացվում է քարտուղարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հաղթահարել են փաստաթղթային փուլը: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների ճանապարհով ընտրում են այն չորս կազմակերպություններին, որոնք ներգրավվելու են Համակարգող խորհրդի աշխատանքներին, որպես համակարգող խորհրդի անդամ: Հասարակական կազմակերպությունների ընտրության եղանակը` կոնսենսուսային կամ մեծամասնական, ընտրում են ընտրական փուլի մասնակիցները հանդիպման սկզբում:

(20-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

21. Քննարկումների ճանապարհով մասնակիցներից թվով չորս հասարակական կազմակերպություններ չընտրվելու պարագայում հանդիպման վերջում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների միաժամանակյա մասնակցությամբ` ընտրական փուլն ավարտելու և համակարգող խորհրդի կազմում ներգրավվող չորս հասարակական կազմակերպություններին ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն երեքում պետք է նշված լինի համակարգող խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են մեկ վիճակահանության թերթիկ, և արդյունքը հայտարարվում է բոլոր մասնակիցների ներկայությամբ:

(21-րդ կետը փոփ. 28.08.2020 թիվ 976-Ա որոշում)

22. Մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում:

23. Եթե համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունը հրաժարվում է համակարգող խորհրդի աշխատանքներին մասնակցելուց, կամ նրա գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն կարգով սահմանված ընթացակարգով մեկամսյա ժամկետում կազմակերպվում է նոր մրցույթ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.08.2020
N 903-Ա
Որոշում