Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2022 թվականի N 831-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Մ. Սանդոյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կառավարման խորհրդի անդամ» բառերը փոխարինել «Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ» բառերով.

2) «Ա. Դանիելյան» բառերը փոխարինել «Տ. Բաբայան» բառերով.

3) «Ա. Կարապետյան - «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Դ. Սողոմոնյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, համալսարանի գիտական խորհրդի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով.

4) «Մ. Հովհաննիսյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու» բառերը փոխարինել «Ս. Հովսեփյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 18

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.07.2022
N 831-Ա
Որոշում