Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 90-Լ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1164-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 90-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 90-Լ որոշման հավելվածի 5-րդ կետում «2021 թվականի մայիսի 15-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 148-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով,

i

բ. 3-րդ կետում «մայիսի 15-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով,

i

գ. 4-րդ կետում «նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) տրամադրած» բառերը փոխարինել «ծառայությունում առկա» բառերով,

i

դ. 7-րդ կետի 6-րդ ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 14.1-ին կետով նախատեսված դեպքի:» բառերով,

ե. 10-րդ կետում «Գրասենյակը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով,

i

զ. 11-րդ կետում «գրասենյակի» բառը փոխարինել «ծառայության» բառով,

i

է. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Գումարը բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուց հետո շահառուն միանվագ օգնության գումարն ստանալու համար ներկայացնում է նոր դիմում` սույն կարգի 3-րդ կետի համաձայն:»,

i

ը. 17-րդ կետում «2021 թվականի հունիսի 15-ը» բառերը փոխարինել «2022 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց ցուցակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի N 148-Լ որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերի:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1164-Լ
Որոշում