Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1188-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. Ռոտացիան իրականացվում է մինչև մեկ տարի ժամկետով:».

2) 4-րդ կետից հանել «վերադաս» բառը.

i

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ մաքսային կետ-բաժնի պետի պատճառաբանված հիմնավորմամբ մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:».

i

4) 7-րդ կետում «Վերադաս մաքսային» բառերը փոխարինել «Մաքսային» բառով, իսկ «մեկ ամիս» բառերը` «հինգ աշխատանքային օր» բառերով.

5) 8-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) Մաքսային մարմնի մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, ներքին անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում`

ա. բաժնի պետը,

բ. բաժնի պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. գլխավոր մաքսային տեսուչը,

զ. ավագ մաքսային տեսուչը,

է. մաքսային տեսուչը.»,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) Մաքսային մարմնի մաքսատուն-վարչություններում, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժնի պետը,

դ. բաժնի պետի տեղակալը,

ե. բաժանմունքի պետը,

զ. բաժանմունքի պետի տեղակալը,

է. գլխավոր մաքսային տեսուչը,

ը. ավագ մաքսային տեսուչը,

թ. մաքսային տեսուչը.»,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) մաքսային կետ-բաժիններում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. գլխավոր մաքսային տեսուչը,

զ. ավագ մաքսային տեսուչը,

է. մաքսային տեսուչը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1188-Ն
Որոշում