Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2022 թվականի N 606-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 685-րդ, 688-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 1-ի N 32-Ա և 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 69-Ա որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող` համայնք Աբովյան, Բարեկամության հրապարակի 5/1 հասցեում գտնվող` 419,96 քմ արհեստական լիճը, 3,18 քմ և 14,86 քմ մակերեսներով հարթակները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 5713.0 քմ մակերեսով հողամասը (այսուհետ` անշարժ գույք. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N04112019-07-0107):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(որոշումը փոփ. 04.08.2022 թիվ 1204-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2022
N 606-Ա
Որոշում