Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.1102.200502

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` որոշում եմ.

1. 2001 թվականի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհել`

 

ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում`

 

Հայկ ԱԴԱՄՅԱՆԻՆ                     «Հետազոտություններ քվանտային  

Գագիկ ԿՐՅՈՒՉԿՅԱՆԻՆ                 տեխնոլոգիաների ուղղությամբ» գիտական

Սուրեն ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ                 հոդվածների շարքի համար.

Նաիրա ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

 

բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում`

 

«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ին և             «Փոխադրում» ինֆորմացիոն համակարգ

«Էլբրուս-2000» ՓԲԸ-ին              «Զվարթնոց» ՄՕ ՊՓԲԸ համար» աշխատանքի

                                   համար.

 

գ) արվեստի և գրականության բնագավառում`

 

Աղասի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ                   «Մանչերը» բեմական վեպի համար.

 

դ) առողջապահության բնագավառում`

 

Արթուր ՇՈՒՔՈՒՐՅԱՆԻՆ                «Կոնդուկտիվ ծանրալսությամբ տառապող

                                   հիվանդների վիրաբուժական ռեաբիլիտացիան»

                                   մենագրության համար.

 

ե) մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում`

 

Հովհաննես ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ              «Հայաստանի և  հարակից շրջանների

Թադևոս  ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)      տեղանունների բառարան» աշխատանքի համար:

Ստեփան ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ (հետմահու)

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

20 մայիսի 2002 թ.

ՆՀ-1102

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.05.2002
N ՆՀ-1102
Հրամանագիր