Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 օգոստոսի 2022 թվականի N 349

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է հասարակական կազմակերպություն և իր կանոնադրությամբ նախանշված նպատակների իրականացման ընթացքում աշխատանքներն կազմակերպելու համար կարիք է ունենում ինչպես աշխատանքային պայմանագրերի հիման վրա ներգրավված աշխատակիցների, այնպես էլ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կազմակերպությանը ծառայություն մատուցող անձանց: Լինում են դեպքեր, երբ կազմակերպությունն օգտագործում է այլ անձանց մտավոր սեփականության իրավունքը, որի դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա այդ անձանց վճարվում է ռոյալթի: Արդյո՞ք ռոյալթիի պայմանագրի հիման վրա կազմակերպությանը ծառայություն մատուցող ֆիզիկական անձի համար տնտեսվարող սուբյեկտը համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պետք է աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնի նոր աշխատողի գրանցման հայտ: Եթե այո, ապա կառաջանա տեխնիկական խնդիր և տվյալ անձին համակարգը ավտոմատ կերպով կներառի եկամտային հարկի հաշվարկի առաջին բաժնում և նրա եկամուտը կհարկվի համապատասխանաբար այլ սանդղակով, մինչդեռ ռոյալթին հարկվում է 10 տոկոս դրույքաչափով և արտացոլվում եկամտային հարկի հաշվարկի 2-րդ բաժնում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի համաձայն` ռոյալթին հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտն է: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ` հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը,

i

- 156-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման 55 հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի`

i

- 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է եկամտային հարկի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի շահութահարկի, կենսաթոշակային վճարի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառում իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավորված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

i

- 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գրանցման հայտը ՀՀ կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ է:

i

ՀՀ կառավարության 20.12.2012թ. N 1676-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված է գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը, որի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիաիրավական պայմանագիր է համարվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիրը: Իսկ նույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` գործատուն գրանցման հայտ է ներկայացնում քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային գործակալը գրանցման հայտ ներկայացնում է, մասնավորապես, ֆիզիկական անձի հետ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում:

i

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով սահմանված ռոյալթիի վճարման մասով ֆիզիկական անձի հետ կնքած պայմանագրի դեպքում հարկային գործակալը գրանցման հայտ չի ներկայացնում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.08.2022
N 349
Իրազեկման թերթիկ