Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀՈՂ ՕՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 օգոստոսի 2022 թվականի N 353

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀՈՂ ՕՏԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձի կողմից իրեն պատկանող հողատարածքը իրավաբանական անձին օտարելու դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ: Հետևաբար, իրավաբանական անձի կողմից ֆիզիկական անձից ձեռք բերվող հողամասի դիմաց վերջինիս վճարվող եկամուտներից եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.08.2022
N 353
Իրազեկման թերթիկ