Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2022 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «1-ին կետը» բառերը փոխարինել «8-րդ մասը» բառերով.

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայում`

1) 1-ին կետի`

i

ա. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում «հետո» բառը փոխարինել «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում» բառերով,

բ. 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.

«գ. ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2022 թվականի հունվարի 1-ից հետո.».

գ. 7-րդ ենթակետում «որոնք ունեն» բառերը փոխարինել «որոնք էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի առաջարկած առավելագույն սահմանաչափերի շրջանակում ունեն» բառերով.

դ. 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» պարբերությամբ.

«բ1. մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2021 թվականի հունվարի 1-ից հետո, բացառությամբ սույն ենթակետի «գ» պարբերությամբ նշված էլեկտրակայանների.».

2) 3-րդ կետում`

i

ա. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «2021 թվականի հունվարի 1-ից հետո» բառերը փոխարինել «արևային էլեկտրակայանների դեպքում 2021 թվականի հունվարի 1-ից հետո սույն մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի «բ1» պարբերությամբ նշված, իսկ հողմային էլեկտրակայանների դեպքում 2022 թվականի հունվարի 1-ից հետո սույն մեթոդիկայի 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նշված» բառերով.

բ. 2.2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում` 30 ՄՎտ-ից ավելի հզորությամբ էներգիայի վերականգնվող ռեսուրսների (բացառությամբ ջրային էներգիայի աղբյուրի) կիրառմամբ էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած էլեկտրակայանի բազիսային սակագնին հավասար (հաշվարկված Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ նորմատիվ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքով` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից), իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում` նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ ենթակետ.

«2.3) 4-րդ ենթակետի «գ» և 7-րդ ենթակետի «բ1» պարբերություններով նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում սակագինը սահմանվում է 30 ՄՎտ-ից ավելի հզորությամբ էներգիայի վերականգնվող ռեսուրսների (բացառությամբ ջրային էներգիայի աղբյուրի) կիրառմամբ էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած էլեկտրակայանի բազիսային սակագնին հավասար (հաշվարկված Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ նորմատիվ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքով` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից), իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում` նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,».

դ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) 7-րդ ենթակետի «բ» և «բ1» պարբերություններով նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում սահմանվում (վերանայվում) է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» կամ «բ» պարբերության համաձայն համապատասխան ժամանակահատվածի համար ձևավորված մեծության և 0.9 գործակցի արտադրյալին հավասար,».

i

3) 6-րդ կետից հանել «էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին կամ» բառերը.

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Եթե սակագների սահմանումից կամ վերանայումից հետո R1 մեծության և մինչև հաշվարկային տարվա նոյեմբերի 1-ը որևէ ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքի շեղումը կազմում է ավելի քան 15 տոկոս, ապա Հանձնաժողովը վերանայում է սակագները հաշվարկային տարվա հունվարի 1-ից (բացառությամբ այն սակագների, որոնց գործողության 6 ամիսը չի լրացել)` սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում հաշվարկային տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների հաշվարկման համար փոխելով միայն R1 մեծությունը: Այդ դեպքում R1 մեծությունն ընդունվում է հունիսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքների միջին մեծությանը հավասար:».

5) 8-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «7-րդ կետում նշված» բառերը,

i

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

i

«9. Սակագների գործողության 6 ամիսը չլրացած Կայանների համար սույն մեթոդիկայի 7-րդ կետով նախատեսված հիմքով սահմանված (վերանայված) սակագներն ուժի մեջ են մտնում 6 ամիսը լրանալուն հաջորդող օրվանից:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

7 սեպտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.09.2022
N 353-Ն
Որոշում