Սեղմել Esc փակելու համար:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2022 թվականի N 936-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 18-28-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունն իրականացնող իրավախորհրդատուների, գործընկերների, պաշտոնատար անձանց հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (այսուհետ` ANCA) հրավերով Լոս Անջելեսում կայանալիք «ANCA-WR ամենամյա գալա» մրցանակաբաշխությանը և «ANCA-WR ժողովրդական համաժողովը Արցախի վերաբերյալ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի` ԱՄՆ գործուղման օրապահիկի (սեպտեմբերի 18-ից 21-ը` Վաշինգտոն, սեպտեմբերի 21-23-ը` Բոստոն, սեպտեմբերի 23-28-ը` Լոս Անջելես, սեպտեմբերի 27-ին` Սան Ֆրանցիսկո), Երևան-Վաշինգտոն, Վաշինգտոն-Նյու Յորք, Նյու Յորք-Բոստոն, Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո-Լոս Անջելես ուղղություններով ավիատոմսերի, սեպտեմբերի 18-22-ը ներառյալ ժամանակահատվածի գիշերավարձի և գործուղմանն առնչվող այլ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 14.09.2022 թիվ 1057-Ա որոշում)

3. Ընդունել ի գիտություն, որ Բոստոն-Լոս Անջելես, Լոս Անջելես-Երևան ուղղություններով ավիատոմսերի և սեպտեմբերի 23-28-ը ներառյալ գիշերավարձի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

4. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել ԱՄՆ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 16

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.2022
N 936-Ա
Որոշում