Սեղմել Esc փակելու համար:
«1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.1995  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-50-Ն կարգադրություն)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

«1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ՀԱՂԹԱՆԱԿԻ 50 ՏԱՐԻՆ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալով պարգևատրման կարգը (կցվում է):

 

3 մարտի 1995 թվականի

ՆԿ-128 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 Թ. ՄԱՐՏԻ 3-Ի ՆԿ-128 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

«1941 - 1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50 ՏԱՐԻՆ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալը (այսուհետ` հոբելյանական մեդալ) հիմնվել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ:

2. Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված հոբելյանական մեդալի կանոնադրության համաձայն հոբելյանական մեդալով պարգևատրման ենթակա են.

ա) զինծառայողները և ազատավարձու կազմի այն անձինք, ովքեր ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում մասնակցել են մարտական գործողությունների, Հայրենական մեծ պատերազմի պարտիզանները, ընդհատակի մասնակիցները, զինծառայողները և ազատավարձու կազմի այն անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ծառայել են ԽՍՀՄ զինված ուժերում, այն անձինք, ովքեր պարգևատրվել են «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր ունեն «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալի կամ պատերազմի մասնակցի վկայական.

բ) Հայրենական մեծ պատերազմի տարիներին անձնվեր աշխատանքի համար ԽՍՀՄ շքանշաններով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար», «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», «Մոսկվայի պաշտպանության համար», «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպլի պաշտպանության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», «Կիևի պաշտպանության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Խորհրդային Անդրբևեռի պաշտպանության համար» մեդալներով պարգևատրված թիկունքի աշխատավորները, ինչպես նաև «Բլոկադային Լենինգրադի բնակչին» կրծքանշան կամ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալի վկայական ունեցող անձինք.

գ) Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադիր մեկուսարանների նախկին անչափահաս կալանավորները.

դ) 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը ընկած ժամանակաշրջանում վեց ամսից ոչ պակաս աշխատած քաղաքացիները` բացառությամբ հակառակորդի կողմից ժամանակավորապես օկուպացված շրջաններում կատարած աշխատանքի ժամանակի:

3. Հոբելյանական մեդալով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահն արձակում է հրամանագիր:

4. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված խմբի անձանց հոբելյանական մեդալների հանձնումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմ-զորահավաքային գլխավոր վարչությունը (այսուհետ` վարչություն): Նույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված խմբերի անձանց հոբելյանական մեդալների հանձնումն իրականացնում են պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների (բացառությամբ Երևան և Գյումրի քաղաքների) քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները (այսուհետ` գործադիր կոմիտեներ):

Եթե պարգևատրման ենթակա անձը միաժամանակ ընդգրկվում է սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով և «բ», «գ» կամ «դ» ենթակետերով նախատեսված խմբերում, ապա նրան հոբելյանական մեդալը հանձնում է վարչությունը: Պարգևատրվողին տրվում է մեկ հոբելյանական մեդալ:

Հոբելյանական մեդալով պարգևատրվողին հանձնվում է նաև հոբելյանական մեդալի վկայական:

5. Հոբելյանական մեդալով պարգևատրման մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի արձակումից հետո հինգ օրվա ընթացքում գործադիր կոմիտեների նախագահները (տեղակալները), համաձայն նախապես իրենց ներկայացրած պարգևատրման ենթակա անձանց ցուցակների, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնից ստանում են համապատասխան թվով հոբելյանական մեդալներ և դրանց վկայականներ:

Նույն ժամկետում վարչության պետը (տեղակալը) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնից հոբելյանական մեդալները և դրանց վկայականները ստանում է ըստ նախապես ներկայացված հայտի:

6. Հոբելյանական մեդալների հանձնման արարողությունը կատարվում է հանդիսավոր պայմաններում:

7. Հոբելյանական մեդալների հանձնման համար գործադիր կոմիտեներում և վարչությունում կազմվում և լրացվում են պարգևատրվողների ցուցակներ (ձևերը կցվում են):

8. Գործադիր կոմիտեները և վարչությունը հանձնումն իրականացնում են հոբելյանական մեդալները և դրանց վկայականները ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

9. Հոբելյանական մեդալների հանձնման ավարտից հետո 10-օրյա ժամկետում գործադիր կոմիտեները և վարչությունը կազմված ցուցակները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժին` իրենց մոտ պահպանելով դրանց կրկնօրինակները:

Ցուցակների հետ միաժամանակ վերադարձվում են նաև չհանձնված հոբելյանական մեդալները և դրանց վկայականները:

10. Սույն կարգով նախատեսվող միջոցառումների իրականացման վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնի վրա:

 

ՀՀ պաշտպանության նախարարության

կազմ-զորահավաքային գլխավոր վարչություն

 

«1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50 ՏԱՐԻՆ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾՆԵՐԻ Ց Ո Ւ Ց Ա Կ

 

._______________________________________________________________________.

|Թիվ |Ազգանուն, անուն,   |հասցեն  |    Ինչ      | Մեդալի | Մեդալի| Ծանո-|

|թիվ |   հայրանուն       |        | փաստաթղթերի | հանձ-  |       | թու- |

|    |                   |        | հիման վրա է | նման   | վկայա-| թյուն|

|    |                   |        | ներկայացվել | օրը,   | կանի  |      |

|    |                   |        |պարգևատրման, | ամիսը, |       |      |

|    |                   |        | ում կողմից  | տարին  | համարը|      |

|    |                   |        | է տրվել     |        |       |      |

|    |                   |        | համարը      |        |       |      |

|____|___________________|________|_____________|________|_______|______|

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

|    |                   |        |             |        |       |      |

 

ՀՀ պաշտպանության նախարարության կազմ-զորահավաքային

       գլխավոր վարչության պետ                    ________________________

                                                     ստորագրություն

 

«_____»____________________1995 թ.

 

___________________________________

                                              քաղաք, շրջան

 

«1941 - 1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50 ՏԱՐԻՆ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾՆԵՐԻ Ց Ո Ւ Ց Ա Կ

 

._______________________________________________________________________.

|թիվ | Ազգանուն, անուն,  | հասցեն  |   Ինչ      | Մեդալի| Մեդալի| Ծանո- |

|թիվ |   հայրանուն       |         | փաստաթղթի  |       |       | թու-  |

|    |                   |         | հիման վրա է| հանձ- | վկայա-| թյուն |

|    |                   |         | ներկայացվել| նման  | կանի  |       |

|    |                   |         | պարգևատր-  | օրը,  |       |       |

|    |                   |         | ման, ում   | ամիսը,| համարը|       |

|    |                   |         | կողմից է   | տարին |       |       |

|    |                   |         | տրվել,     |       |       |       |

|    |                   |         | համարը     |       |       |       |

|____|___________________|_________|____________|_______|_______|_______|

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

|    |                   |         |            |       |       |       |

 

Պատգամավորների ________________________շրջանային, քաղաքային

խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

 

«______»____________________1995 թ.

________________________________

                                                  ստորագրություն

 

@@

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.03.1995
N ՆԿ-128
Կարգադրություն