Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

30.09.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1535-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասը, 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 5.705.000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցներն օգտագործելու նպատակով գանձապետարանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվամբ բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով` վճարահաշվարկային սպասարկումը կատարելու համար.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա մնացորդային գումարը փոխանցել բյուջեի միջոցների տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական համապատասխան հաշվին:

(3-րդ կետը փոփ. 26.11.20 թիվ 1887-Ն, 29.09.22 թիվ 1503-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը.

2) բնակարանային ապահովության իրավունք ունեցող և օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցների հաշվին բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ կարգավորումներ նախաձեռնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացոմները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
0.0
  01       ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այդ թվում`
(298,000.0)
    06     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
այդ թվում`
(100,000.0)
      01   Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (100,000.0)
      14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր (100,000.0)
      ՀՀ ֆինանսների նախարարություն (100,000.0)
       - Այլ մեքենաներ և սարքավորումներ (100,000.0)
  07   Պետական պարտքի գծով գործառնություններ
այդ թվում`
(198,000.0)
    01 Պետական պարտքի գծով գործառնություններ (198,000.0)
      02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազ­մակերպություններից և այլ արտաքին աղբյուր­ներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար) (198,000.0)
      ՀՀ ֆինանսների նախարարություն (198,000.0)
      - Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ (198,000.0)
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այդ թվում`
(675,000.0)
  02   Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն
այդ թվում`
(150,000.0)
    01 Գյուղատնտեսություն (150,000.0)
      21. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնում­ների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրա­մադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում (150,000.0)
      ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (150,000.0)
      - Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին (150,000.0)
  03   Վառելիք և էներգետիկա
այդ թվում`
(275,000.0)
    05 Էլեկտրաէներգիա (275,000.0)
      04. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրա­կանացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վե­րակառուցման շրջանակներում կարգավորման կառա­վար­ման ավտոմատացված համակարգի (SCADA) ընդլայնման ծրագիր (275,000.0)
      ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն (275,000.0)
       - Այլ մեքենաներ և սարքավորումներ (275,000.0)
  05   Տրանսպորտ
այդ թվում`
(250,000.0)
    01 Ճանապարհային տրանսպորտ (250,000.0)
      23. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհներ» դրամաշնորհային ծրագիր (Տրանշ Ա) (250,000.0)
      ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (250,000.0)
       - Շենքերի և շինությունների շինարարություն (250,000.0)
10     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
(1,732,000.0)
  02   Ծերություն
այդ թվում`
(330,000.0)
    01 Ծերություն (330,000.0)
      09. Աշխատանքային կենսաթոշակներ (330,000.0)
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րու­թյան սոցիալական ապահովության պետական ծառայություն (330,000.0)
       - Կենսաթոշակներ (330,000.0)
  04   Ընտանիքի անդամներ և զավակներ
այդ թվում`
(1,240,000.0)
    01 Ընտանիքի անդամներ և զավակներ (1,240,000.0)
      05. Մայրության նպաստի վճարում (660,000.0)
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րության սոցիալական ապահովության պետական ծառայություն (660,000.0)
       - Մայրության նպաստներ բյուջեից (660,000.0)
      06. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ (450,000.0)
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րության սոցիալական ապահովության պետական ծա­ռայություն (450,000.0)
       - Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից (450,000.0)
      07. Վարժական հավաքների և զինծառայության և փրկարարական ծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ու փրկարար ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում (130,000.0)
      ՀՀ ֆինանսների նախարարություն (130,000.0)
       - Հուղարկավորության նպաստներ բյուջեից (130,000.0)
  09   Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
այդ թվում`
(162,000.0)
    02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (162,000.0)
      07. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում (162,000.0)
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րության սոցիալական ապահովության պետական ծառայություն (162,000.0)
       - Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից (162,000.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
այդ թվում`
2,705,000.0
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ
այդ թվում`
2,705,000.0
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,705,000.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,705,000.0
      ՀՀ կառավարություն 2,705,000.0
      - Պահուստային միջոցներ 2,705,000.0

 

Աղյուսակ N 2

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Բաժինը Խումբը Դասը Վարկային ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) 
 տարի
ընդամենը  այդ թվում` 
վարկային միջոցներ  համա-
ֆինան-
սա­վո-
րում 
  ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ,
այդ թվում`
(375,000.0) - (375,000.0)
- ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ  - - -
- ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ  (375,000.0) - (375,000.0)
 01    06   01  14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիա­կանացման երրորդ ծրագիր (100,000.0) - (100,000.0)
  այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարություն  (100,000.0) - (100,000.0)
 ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (100,000.0) - (100,000.0)
 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, այդ թվում` (100,000.0) - (100,000.0)
ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, այդ թվում` (100,000.0) - (100,000.0)
 Այլ մեքենաներ և սարքավորումներ (100,000.0) - (100,000.0)
 04  03  05 04. Ասիական զարգացման բանկի աջակցու­թյամբ իրականացվող էլեկտրաէներգիայի հա­ղորդման ցանցի վերակառուցման շրջանակ­նե­րում կարգավորման կառավարման ավտոմա­տաց­ված համակարգի (SCADA) ընդլայնման ծրագիր  (275,000.0) - (275,000.0)
  այդ թվում` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք­ների և բնական պաշարների նախարարություն (275,000.0) - (275,000.0)
 ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (275,000.0) - (275,000.0)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, այդ թվում` (275,000.0) - (275,000.0)
ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ,այդ թվում` (275,000.0) - (275,000.0)
Այլ մեքենաներ և սարքավորումներ (275,000.0) - (275,000.0)

 

Աղյուսակ N 3

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Բաժինը Խումբը Դասը Դրամաշնորհային ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ընդամենը այդ թվում`
դրամաշնոր-
հային միջոցներ
համաֆի-նանսա­վորում
  ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ,
այդ թվում`
(250,000.0) - (250,000.0)
- ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ -    
- ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (250,000.0) - (250,000.0)
  04     05     01   23. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհներ» դրամաշնորհային ծրագիր (Տրանշ Ա) (250,000.0) - (250,000.0)
      այդ թվում` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (250,000.0) - (250,000.0)
      ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (250,000.0) - (250,000.0)
      ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, այդ թվում` (250,000.0) - (250,000.0)
      ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այդ թվում` (250,000.0) - (250,000.0)
      Շենքերի և շինությունների շինարարություն (250,000.0) - (250,000.0)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1535-Ն
Որոշում