Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1039-Ա

 

i

ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N 13 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում գտնվող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) տնօրինությանը:

2. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետի աշխատանքների ավարտից հետո`

1) որպես առանձին գույքային միավոր առանձնացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող սույն որոշման N 1 հավելվածով նշված թիվ 1 շինությունը (կադաստրային ծածկագիր` 08-001-0762-0097-001)` նույն հասցեում գտնվող այլ շինություններից.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում առանձնացված գույքը (կադաստրային ծածկագիր` 08-001-0762-0097-001) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.

3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

4) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 14122021-08-00233) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24112021-08-0027) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` իրականացնելով համապատասխան պետական գրանցում:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 2 հավելվածով նշված, նվիրաբերված ընդհանուր 0,274265 հա հողամասի վրա տեղակայված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 14122021-08-0033) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24112021-08-0027) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող շինություններում և դրանց հարող տարածքում (այսուհետ` անշարժ գույք) իրականացվելու են, ըստ անհրաժեշտության` ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ.

2) հիմք ընդունելով, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված հասցեներում կադաստրային ծածկագրերով շինությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշմամբ ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում (պետական ցուցիչներ` 7.1.4.62, 7.1.4.224, 7.1.4.225)` 3-րդ կետի 1-ին ենթակետում կատարվող աշխատանքներն իրականացվելու են «Պատմամշակութային և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.

3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կատարման հսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (համաձայնությամբ)` Համաշխարհային բանկի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի (ՀՄ 8390) միջոցներով` նախատեսվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և քաղաքաշինության կոմիտեի հետ.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2024 թվականի դեկտեմբերի 30-ին:

5. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին` Գյումրու մասնաճյուղին տրամադրելու նպատակով:

6. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքները նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան կատարվելու վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի կողմից եզրակացությունը ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում չափագրել առկա անշարժ գույքը և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում` այն իրականացնելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո

երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին տրամադրվելիք` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անհատույց օգտագործման անշարժ գույքի համար չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված պահանջները:

(որոշումը փոփ. 06.10.2022 թիվ 1545-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 24-ի
N 1039-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՃԵՄՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

 

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 24-ի
N 1039-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՃԵՄՅԱՆ 25, ԱՃԵՄՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1039-Ա
Որոշում