Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

17.10.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել հետևյալ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, եթե`

1) նրանք ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.

2) նրանք ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, և որոնց ներմուծման դեպքում, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կիրառվում են միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր.

3)  մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական   անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերում «անձնական օգտագործման գույքի» բառերը փոխարինել «անձնական օգտագործման ապրանքի» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հոկտեմբերի 7
Երևան
ՀՕ-355-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  7 հոկտեմբերի 2022 թվական:          

         

 

pin
ՀՀ 14.09.2022
N ՀՕ-355-Ն օրենք