Սեղմել Esc փակելու համար:
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ՀԱՍԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵ ...

 

 

040.0659.010602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 659

 

i

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 29-ի «Ռուսաստանի Դաշնությունից «Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի մասին» N Մ-014 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 01539253) փոխհատուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի մայիսի 15-ի N C 7749 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա հեռուստաստուդիայի համակարգչային մոնտաժի սարքավորումների և տեսախցիկի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 99752 ռուսական ռուբլուն համարժեք դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2002
N 659
Որոշում