Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 14 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1585-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի         |Ապրանքի անվանումը                       |Բնաիրային  |

|ծածկագիրը`      |                                        |չափը       |

|ըստ ապրանքատնտե-|                                        |           |

|սագիտական       |                                        |           |

|գործունեության  |                                        |           |

|դասակարգչի      |                                        |           |

|________________|________________________________________|___________|

|        1       |                    2                   |     3     |

|________________|________________________________________|___________|

|02              |Միս և  մսի սննդային ենթամթերք           |30 կգ      |

|________________|________________________________________|___________|

|03              |Ձկներ և  խեցգետնակերպեր, կակղամորթներ և |30 կգ      |

|                |ջրային այլ անողնաշարավորներ             |           |

|________________|________________________________________|___________|

|0302 91 000 0   |Լյարդ, խավիար, սերմնահեղուկ             |0.5 կգ     |

|________________|________________________________________|___________|

|04              |Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր,     |30 կգ      |

|                |կենդանական ծագման սննդամթերք` դասակարգչի|           |

|                |այլ տեղում չհիշատակված կամ չներառված    |           |

|________________|________________________________________|___________|

|0407            |Թռչնի ձու` կճեպով, թարմ պահածոյացված կամ|150 հատ    |

|                |եփած                                    |           |

|________________|________________________________________|___________|

|0408 11         |Ձվի դեղնուց` չորացված                   |1 կգ       |

|________________|________________________________________|___________|

|08              |Ուտելի մրգեր և  ընկույզներ, ցիտրուսային |50 կգ      |

|                |պտուղների ու սեխի կեղևներ  և  կճեպներ   |յուրա-     |

|                |                                        |քանչյուր   |

|                |                                        |տեսակից    |

|________________|________________________________________|___________|

|09              |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և |5 կգ       |

|                |համեմունքներ                            |           |

|________________|________________________________________|___________|

|1201            |Սոյայի պտուղներ` մանրատած կամ չմանրատած |20 կգ      |

|________________|________________________________________|___________|

|1202            |Գետնընկույզ` չբոված կամ որևէ  այլ       |20 կգ      |

|                |եղանակով չպատրաստած, կեղևահանած  կամ    |           |

|                |կեղևով,  մանրատած կամ չմանրատած         |           |

|________________|________________________________________|___________|

|1203 00 000 0   |Կոպրա                                   |20 կգ      |

|1204 00         |Վուշի սերմեր` մանրատած կամ չմանրատած    |           |

|1205            |Հլածուկի կամ կոլզայի սերմեր` մանրատած   |           |

|                |կամ չմանրատած                           |           |

|1208            |Ալյուր` ստացված յուղատու մշակաբույսերի  |           |

|                |սերմերից կամ պտուղներից` բացի մանանեխի  |           |

|                |սերմերից                                |           |

|________________|________________________________________|___________|

|1206 00         |Արևածաղկի  սերմեր` մանրատած կամ         |50 կգ      |

|                |չմանրատած                               |           |

|________________|________________________________________|___________|

|1207            |Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու    |50 կգ      |

|                |պտուղներ` մանրատած կամ չմանրատած        |           |

|________________|________________________________________|___________|

|1212            |Կարոբի պտուղներ, ծովային և  այլ         |20 կգ      |

|                |ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և  շաքարեղեգ`|           |

|                |թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված,   |           |

|                |կոտորակված կամ չկոտորակված, պտուղների   |           |

|                |կորիզներ և  դրանց միջուկներ, սննդի      |           |

|                |նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ|           |

|                |մթերք` դասակարգչի այլ տեղերում          |           |

|                |չհիշատակված կամ չներառված               |           |

|________________|________________________________________|___________|

|15              |Կենդանական, բուսական կամ                |25 կգ      |

|                |միկրոկենսաբանական ծագման ճարպեր և       |           |

|                |յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր,|           |

|                |պատրաստի սննդայուղեր, բուսական կամ      |           |

|                |կենդանական ծագման մոմեր                 |           |

|________________|________________________________________|___________|

|16              |Պատրաստի մթերք մսից, ձկից կամ           |20 կգ      |

|                |խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ    |           |

|                |ջրային այլ անողնաշարավորներից կամ       |           |

|                |միջատներից                              |           |

|________________|________________________________________|___________|

|1604 31 000 0   |Թառափազգիների խավիար, թառափազգիների     |2 կգ       |

|1604 32 00      |խավիարի փոխարինիչներ                    |           |

|________________|________________________________________|___________|

|17              |Շաքար և  շաքարից պատրաստված հրուշակեղեն |10 կգ      |

|________________|________________________________________|___________|

|1704 10         |Մաստակ` պատված կամ չպատված շաքարով      |1 կգ       |

|________________|________________________________________|___________|

|18              |Կակաո և  դրանից մթերք                   |10 կգ      |

|________________|________________________________________|___________|

|19              |Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից,|15 կգ      |

|                |օսլայից կամ կաթից, հրուշակեղենի         |           |

|                |արտադրանք ալյուրից                      |           |

|________________|________________________________________|___________|

|1901 10 000 0   |Պատրաստի սննդամթերք` նախատեսված վաղ     |15 կգ      |

|                |տարիքի երեխաների համար, փաթեթավորված    |           |

|                |մանրածախ վաճառքի համար                  |           |

|________________|________________________________________|___________|

|1901 20 000 0   |Հացաբուլկեղենի և  ալրային հրուշակեղենի  |15 կգ      |

|                |պատրաստման համար խառնուրդ և  խմոր       |           |

|________________|________________________________________|___________|

|1902            |Մակարոնային արտադրանք, ջերմամշակման     |10 կգ      |

|                |ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից|           |

|                |կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի   |           |

|                |կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են|           |

|                |սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները,|           |

|                |ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի |           |

|                |մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ   |           |

|                |պատրաստի վիճակում                       |           |

|________________|________________________________________|___________|

|1904            |Պատրաստի սննդամթերք` ստացված            |5 կգ       |

|                |հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային|           |

|                |մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` |           |

|                |եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` |           |

|                |հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի       |           |

|                |եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով     |           |

|                |մշակված (բացառությամբ մանր և  խոշոր     |           |

|                |աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված  |           |

|                |կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում |           |

|                |չհիշատակված կամ չներառված               |           |

|________________|________________________________________|___________|

|1905 31         |Քաղցր չոր թխվածքաբլիթ Վաֆլի և  վաֆլու   |10 կգ      |

|1905 32         |շերտեր                                  |           |

|________________|________________________________________|___________|

|20              |Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի,     |10 կգ      |

|                |ընկույզների կամ բույսերի այլ մասերի     |           |

|                |վերամշակումից                           |           |

|________________|________________________________________|___________|

|21              |Սննդամթերքներ` տարբեր (բացառությամբ     |10 կգ      |

|                |2106905800, 2106909803, 2106909808)     |           |

|________________|________________________________________|___________|

|2102            |Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած  |2 կգ       |

|                |միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի|           |

|________________|________________________________________|___________|

|22              |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ,   |2 լիտր կամ |

|                |քացախ                                   |1 շիշ, եթե |

|                |                                        |1 շշի տարո-|

|                |                                        |ղությունը  |

|                |                                        |2 լիտրից   |

|                |                                        |ավելի է    |

|________________|________________________________________|___________|

|23              |Սննդարդյունաբերության մնացորդներ և      |10 կգ      |

|                |թափոններ, կենդանիների համար պատրաստի    |           |

|                |կերեր (բացառությամբ ՀՀ կառավարության    |           |

|                |2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման|           |

|                |N 2 հավելվածի 1-ին կետում նշվածների)    |           |

._____________________________________________________________________.

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2022
N 1585-Ն
Որոշում