Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ...

15.08.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.07.2002  -ից մինչեւ   15.08.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 23.07.09 թիվ 847-Ն որոշում)

i

040.0734.110602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2002 թվականի N 734-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքին հարող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռի, Պտղունքի, Փարաքարի գյուղական համայնքների վարչական սահմաններում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

ա) մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան, սույն որոշման 1-ին կետում նշված` օտարման գոտում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց գույքը վերցնելու մասին ու ապահովել օտարման գոտու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումներում.

բ) լիցենզավորված կազմակերպությունների միջոցով օտարման գոտու տարածքում կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

4. Սույն որոշման N 2 հավելվածի համաձայն 1833,7 հեկտար տարածքի նկատմամբ հինգ տարի ժամկետով կիրառել հողօգտագործման և քաղաքաշինական հետևյալ սահմանափակումները`

ա) ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի օգտագործում` բացառապես դրանց նպատակային նշանակությամբ` առանց դրա փոփոխման և կառուցապատման իրավունքի.

բ) նոր կառուցվող կամ վերակառուցվող բնակելի, հասարակական, արտադրական և այլ նշանակության շենքերի ու շինությունների բարձրության սահմանում մինչև 3 հարկ, բայց ոչ ավելի, քան 10 մետր:

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 5-օրյա ժամկետում` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված համայնքների ղեկավարներին ծանուցել սույն որոշմանը համապատասխան սահմանափակումների կիրառման մասին և ապահովել վերահսկողություն դրանց պահպանման նկատմամբ:

6. Երևանի քաղաքապետին` 5-օրյա ժամկետում ապահովել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանին հատկացված տարածքում այլ ընկերություններին հատկացված հողամասերի օգտագործման իրավունքի` սահմանված կարգով դադարեցումը` ճշտելով «Շինուժ» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասի չափերը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված սահմանափակումների կիրառման գոտում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը չընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 93 որոշմանը համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի ցանկերում:

8. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետին համապատասխան` հողամասերը պետության կարիքների համար վերցվելուց հետո դրանք սահմանված կարգով ընդգրկվում են էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի զբաղեցրած հողամասի օգտագործման իրավունքը փոխանցվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:

i

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 533 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՐՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 734-Ն որոշման

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՏԻ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 734-Ն որոշման

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2002
N 734-Ն
Որոշում