Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 01.07.2022Թ. «ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԵՎ 01.07.2022Թ. «ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

26 հոկտեմբերի 2022 թվականի N 354

 

ՄԻՆՉԵՎ 01.07.2022Թ. «ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ, ԲԱՅՑ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՎՃԱՐՎԱԾ` ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել խոզի ազդրամիս: Ապրանքների ներմուծման հայտարարագիրը գրանցվել է 30.06.22 թ.-ին, ներմուծման ԱԱՀ-ն կազմակերպությունը վճարել է 01.07.22 թ.-ին: Տվյալ դեպքում կազմակերպությունը ե՞րբ պետք է հաշվանցի ներմուծման ԱԱՀ-ն` համաձայն 30.06.22 թ.-ին գործող կարգի:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի` մինչև 01.07.2022թ. խմբագրությամբ` 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք հաշվանցվում (պակասեցվում) են նույն կետով սահմանված կարգավորումներին համապատասխան: Մասնավորապես, օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, բացառությամբ նույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նկարագրված դեպքում մինչև 2022թ. հուլիսի 1-ը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ներմուծման համար վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` մինչև 2022թ. հուլիսի 1-ը գործող կարգին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.10.2022
N 354
Իրազեկման թերթիկ