Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 67-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

26 հոկտեմբերի 2022 թվականի N 355

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը զբաղվում է ՀՀ տարածք ավտոմեքենաների ներմուծմամբ, ՀՀ տարածքում վաճառքով և ԵՏՄ տարածք արտահանմամբ:

ՀՀ տարածքում մեքենան վաճառելու դեպքում կազմակերպության կողմից դուրս է գրվում հարկային հաշիվ: Արտահանման գործարքների դեպքում մեքենան հաշվառվում է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանություն» ծառայությունում, այնուհետև հանվում է հաշվառումից և ստանալով տարանցման համարանիշ արտահանվում է ՀՀ տարածքից: Քանի որ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 65 հոդվածի արտահանման գործարքների դեպքում հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով և նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հարկային հաշիվներ դուրս չեն գրում ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման, տվյալ գործարքի մասով կազմակերպության կողմից դուրս է գրվում հաշիվ վավերագիր:

Կազմակերպության կողմից 01.11.2021 թ.-ին ՀՀ տարածք է ներմուծվել ավտոմեքենա, տվյալ մեքենան պետական գրանցում չի ստացել, և 13.12.2021 թ.-ին արտահանվել է ՌԴ: Նշված գործարքի մասով սխալմամբ 13.12.2021 թ.-ին դուրս է գրվել հարկային հաշիվ, որով ընկերության համար առաջացել է 1.004.086,83 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկի պարտավորություն:

Կարո՞ղ է արդյոք վերոնշյալ դեպքում ընկերությունը առաջնորդվել ՀՀ Հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով, մասնավորապես ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում` եթե հարկային հաշիվը դուրս է գրվել Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 56-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության նախաձեռնությամբ կարող է չեղարկվել, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ: Հաշվարկային փաստաթղթերի չեղարկման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1257-Ն որոշման N 2 հավելվածով,

i

- 65-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը` օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում,

i

- 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հարկային հաշիվներ դուրս չեն գրում ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման: Ընդ որում, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի փոխարեն կազմվում և օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր,

i

- 78-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը այդ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

i

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 425-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումների խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրսգրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրսգրված հարկային հաշիվը ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության նախաձեռնությամբ կարող է չեղարկվել օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.10.2022
N 355
Իրազեկման թերթիկ