Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱ ՍՈՎԻ ԴԵՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱ ՍՈՎԻ ԴԵՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ...

 

 

040.0725.080602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 725-Ա

 

i

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱ ՍՈՎԻ ԴԵՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միջազգային ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության գրասենյակի (ECHO) ֆինանսավորմամբ «Միջազգային ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Անհրաժեշտ գյուղատնտեսական մթերքների բաժանում` փոխհատուցելու երկրորդ տարվա երաշտի հետևանքները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հյուսիսային շրջանների 45 գյուղերում» ծրագրի մասին» N Մ-404 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Միջազգային ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին (ՀՎՀՀ` 02552086) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների և մատակարարված կերի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7766940 դրամ գումարը, այդ թվում`

ա) «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) կողմից մատուցված կապի ծառայությունների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 120000 դրամ գումարը.

բ) «Նետսիս» ՀՁ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (ՀՎՀՀ` 02550786) կողմից մատուցված համակարգչային կապի ծառայությունների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7500 դրամ գումարը.

գ) քաղաքացի Հովիկ Գրիգորյանի կողմից մատակարարված համակցված կերի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7639440 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 725-Ա
Որոշում