Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1768-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, 685-րդ, 688-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 1-ի N 32-Ա և 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 69-Ա որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող` համայնք Աբովյան, Բարեկամության հրապարակի 5/1 հասցեում գտնվող` 419,96 քմ մակերեսով արհեստական լիճը, 3,18 քմ և 14,86 քմ մակերեսներով հարթակները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 5713.0 քմ մակերեսով հողամասը (այսուհետ` անշարժ գույք. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 04112019-07-0107):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի «Որպես նվիրաբերություն անշարժ գույք ընդունելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 606-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2022
N 1768-Ա
Որոշում