Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱ ...

 

 

040.0754.130602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2002 թվականի N 754-Ա

 

i

«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևանի ռոտարի ակումբ» հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռան ներմուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 26-ի «ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի և «Laconia» ռոտարի ակումբի կողմից «Երևանի ռոտարի ակումբ» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի մասին» N Մ-030 որոշմամբ որակվել է բարեգործություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Երևանի ռոտարի ակումբ» հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 02547001) փոխհատուցել 2002 թվականի ապրիլի 1-ի N C 5062 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա 22609331 դրամ ընդհանուր մաքսային արժեքով բժշկական սարքավորումների և պարագաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 561262 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2002
N 754-Ա
Որոշում