Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի                        Քաղաքացիական գործ

    քաղաքացիական                               թիվ ԵԿԴ/5175/02/16

    և  վարչական պալատի որոշում                 2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5175/02/16

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սվետլանա և Լևոն Ասադյանների ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Արման Նազարյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանների բերած վճռաբեկ բողոքը:

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սվետլանա և Լևոն Ասադյանները պահանջել են որպես առոչինչ /կեղծ/ գործարքի անվավերության հետևանքներ կիրառել իրենց և Արման Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նկատմամբ. այն է` ճանաչել Սվետլանա և Լևոն Ասադյանների սեփականության իրավունքը Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տան նկատմամբ և անվավեր ճանաչել 11.07.2014 թվականի Արման Նազարյանի և Բանկի միջև կնքված Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տունը Արման Նազարյանի պարտավորությունների ապահովման դիմաց գրավ դնելու մասին գործարքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) 02.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 15.01.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան) 14.10.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սվետլանա և Լևոն Ասադյանները (ներկայացուցիչ Դիանա Շախրամանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել:

Մինչդեռ, սույն գործով Սվետլանա և Լևոն Ասադյանների նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է այլ` ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ փոփոխության չենթարկված վերաքննիչ բողոքը կրկին չի ուղարկվել գործին մասնակցող անձին: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմանը, իսկ վերաքննիչ բողոքը վերոգրյալ պատճառաբանությամբ վերադարձնելու արդյունքում բողոքաբերները զրկվել են դատարանի մատչելիության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնել Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 02.11.2018 թվականի վճռով բողոքաբերների պահանջը` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժվել է:

2) Նշված որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանները առաջին անգամ` փոստային առաքման եղանակով, ներկայացրել են վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց, ինչպես նաև Դատարան ուղարկելու փաստը հաստատող 14.12.2018 թվականի փոստային անդորրագրերի պատճենները (հատոր 2-րդ, գ.թ. 12):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ 14.12.2018 թվականին Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքին չի կցվել բողոքի օրինակը Բանկ ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց, ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված Բանկի անվանումը պարունակող փոստային առաքման անդորրագրին, ապա դրանում նշված հասցեն «ԵՐԵՎԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԻ 15/1»), չի համապատասխանում Բանկի հասցեին` ըստ գործի նյութերի Բանկի հասցեն է «ք. Երևան, Գ. Լուսավորչի 9», որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Բանկ ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց: Վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող որևէ վերաբերելի ապացույց: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` 14.12.2018 թվականի վճարման թիվ 105 հանձնարարականին, ապա դրանում պարունակվող տեղեկությունների համաձայն` 10.000 դրամի վճարումը կատարվել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի անունից, սակայն բողոք բերած անձանց անունից հանդես գալու իրավական հիմքերի մասին վկայող ապացույցներ չեն ներկայացվել (հատոր 2-րդ, գ.թ. 15-16):

4) Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձինք, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելով հանդերձ, թույլ են տվել նոր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտում: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արման Նազարյանին ուղարկելու փաստը հավաստող որևէ ապացույց, ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված թիվ «RR262174276AM» փոստային անդորրագրին, ապա դրանով հավաստվում է միայն 14.12.2018 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը տվյալ անձին ուղարկված լինելու փաստը, և այն վերաբերելի չէ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված բողոքին (հատոր 2-րդ, գ.թ. 65-66):

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն գործով բողոք բերած անձանց ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ, 371-րդ հոդվածների խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 95-99):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացվելու դեպքում, ենթակա է վերանայման, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Ընդ որում, օրենսդիրը նշված դեպքում նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու համար սահմանել է եռամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Այսպիսով, վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ,

- Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց (Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից) հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց` վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք է վերապահել նաև այն անձանց, ովքեր Սահմանադրական դատարանում նույն հոդվածի 3-րդ մասում նշված անձի դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, այսինքն` այդ օրվա դրությամբ նրանց վերաբերյալ առկա է եղել վերջնական դատական ակտ, այն է` սպառված են եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տվյալ դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելու օրվա դրությամբ չի լրացել վեցամսյա ժամկետը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու և այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում, և վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված` Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն:

Սույն գործով դիմելով Դատարան` Սվետլանա և Լևոն Ասադյանները պահանջել են առոչինչ /կեղծ/ գործարքի անվավերության հետևանքներ կիրառել իրենց և Արման Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նկատմամբ, այն է` ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տան նկատմամբ և անվավեր ճանաչել 11.07.2014 թվականի Արման Նազարյանի և Բանկի միջև կնքված Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տունն Արման Նազարյանի պարտավորությունների ապահովման դիմաց գրավ դնելու մասին գործարքը:

Դատարանը հայցը մերժել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքն առաջին անգամ 15.01.2019 թվականին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոքին չի կցվել բողոքի օրինակն Ընկերությանն ուղարկելու փաստը հաստատող, ինչպես նաև պետական տուրքի վճարման փաստը հավաստող որևէ վերաբերելի ապացույց:

Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձինք, Վերաքննիչ դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելով հանդերձ, թույլ են տվել նոր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտում: Մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արման Նազարյանին ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց, ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված թիվ «RR262174276AM» փոստային անդորրագրին, ապա դրանով հավաստվում է միայն 14.12.2018 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը տվյալ անձին ուղարկված լինելու փաստը, և այն վերաբերելի չէ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված բողոքին:

Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանները ներկայացրել են վճռաբեկ բողոք, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր 24.09.2019 թվականի թիվ 1477-ՍԴՈ որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել:

i

Վերոհիշյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձինք սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել են որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է` «Վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 03.07.2019 թվականին, իսկ որպես նոր հանգամանք վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1477 որոշումը կայացվել է 24.09.2019 թվականին: Թեև նշված որոշման կայացման հիմք հանդիսացող դիմումը ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրվել է 17.05.2019 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ սույն գործով բողոք բերած անձը դեռևս սպառած չի եղել դատական պաշտպանության միջոցները (դեռևս կայացված չի եղել ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը), այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոք բերած անձինք հանդիսանում են ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1477 որոշման հիմքով նոր հանգամանքով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է 06.11.2019 թվականին, այսինքն` պահպանված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից օրենքի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Սվետլանա և Լևոն Ասադյանների համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերացմամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով 24.06.2022

թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ

մասերի վերաբերյալ

 

24.06.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հունիսի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Սվետլանա և Լևոն Ասադյանների բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին` ըստ հայցի Սվետլանա և Լևոն Ասադյանների ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Արման Նազարյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սվետլանա և Լևոն Ասադյանները պահանջել են որպես առոչինչ /կեղծ/ գործարքի անվավերության հետևանքներ կիրառել իրենց և Արման Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նկատմամբ. այն է` ճանաչել Սվետլանա և Լևոն Ասադյանների սեփականության իրավունքը Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տան նկատմամբ և անվավեր ճանաչել 11.07.2014 թվականի Արման Նազարյանի և Բանկի միջև կնքված Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տունը Արման Նազարյանի պարտավորությունների ապահովման դիմաց գրավ դնելու մասին գործարքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) 02.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 15.01.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան) 14.10.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սվետլանա և Լևոն Ասադյանները (ներկայացուցիչ Դիանա Շախրամանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել:

Մինչդեռ, սույն գործով Սվետլանա և Լևոն Ասադյանների նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է այլ` ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ փոփոխության չենթարկված վերաքննիչ բողոքը կրկին չի ուղարկվել գործին մասնակցող անձին: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմանը, իսկ վերաքննիչ բողոքը վերոգրյալ պատճառաբանությամբ վերադարձնելու արդյունքում բողոքաբերները զրկվել են դատարանի մատչելիության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնել Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 02.11.2018 թվականի վճռով բողոքաբերների պահանջը` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 178):

2) Նշված որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանները առաջին անգամ` փոստային առաքման եղանակով, ներկայացրել են վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց, ինչպես նաև Դատարան ուղարկելու փաստը հաստատող 14.12.2018 թվականի փոստային անդորրագրերի պատճենները (հատոր 2-րդ, գ.թ. 12):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ 14.12.2018 թվականին Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքին չի կցվել բողոքի օրինակը Բանկ ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց, ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված Բանկի անվանումը պարունակող փոստային առաքման անդորրագրին, ապա դրանում նշված հասցեն «ԵՐԵՎԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԻ 15/1»), չի համապատասխանում Բանկի հասցեին` ըստ գործի նյութերի Բանկի հասցեն է «ք. Երևան, Գ. Լուսավորչի 9», որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Բանկ ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց: Վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող որևէ վերաբերելի ապացույց: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` 14.12.2018 թվականի վճարման թիվ 105 հանձնարարականին, ապա դրանում պարունակվող տեղեկությունների համաձայն` 10.000 դրամի վճարումը կատարվել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի անունից, սակայն բողոք բերած անձանց անունից հանդես գալու իրավական հիմքերի մասին վկայող ապացույցներ չեն ներկայացվել (հատոր 2-րդ, գ.թ. 15-16):

4) Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձինք, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելով հանդերձ, թույլ են տվել նոր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտում: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արման Նազարյանին ուղարկելու փաստը հավաստող որևէ ապացույց, ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված թիվ «RR262174276AM» փոստային անդորրագրին, ապա դրանով հավաստվում է միայն 14.12.2018 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը տվյալ անձին ուղարկված լինելու փաստը, և այն վերաբերելի չէ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված բողոքին (հատոր 2-րդ, գ.թ. 65-66):

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն գործով բողոք բերած անձանց ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ, 371-րդ հոդվածների խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 95-99)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացվելու դեպքում, ենթակա է վերանայման, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Ընդ որում, օրենսդիրը նշված դեպքում նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու համար սահմանել է եռամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Այսպիսով, վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ,

- Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց (Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից) հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց` վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք է վերապահել նաև այն անձանց, ովքեր Սահմանադրական դատարանում նույն հոդվածի 3-րդ մասում նշված անձի դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, այսինքն` այդ օրվա դրությամբ նրանց վերաբերյալ առկա է եղել վերջնական դատական ակտ, այն է` սպառված են եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տվյալ դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելու օրվա դրությամբ չի լրացել վեցամսյա ժամկետը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 29.04.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու և այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում, և վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված` Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն:

Սույն գործով դիմելով Դատարան` Սվետլանա և Լևոն Ասադյանները պահանջել են առոչինչ /կեղծ/ գործարքի անվավերության հետևանքներ կիրառել իրենց և Արման Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նկատմամբ, այն է` ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տան նկատմամբ և անվավեր ճանաչել 11.07.2014 թվականի Արման Նազարյանի և Բանկի միջև կնքված Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տունն Արման Նազարյանի պարտավորությունների ապահովման դիմաց գրավ դնելու մասին գործարքը:

Դատարանը հայցը մերժել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքն առաջին անգամ 15.01.2019 թվականին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոքին չի կցվել բողոքի օրինակն Ընկերությանն ուղարկելու փաստը հաստատող, ինչպես նաև պետական տուրքի վճարման փաստը հավաստող որևէ վերաբերելի ապացույց:

Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձինք, Վերաքննիչ դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելով հանդերձ, թույլ են տվել նոր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտում: Մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արման Նազարյանին ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց, ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված թիվ «RR262174276AM» փոստային անդորրագրին, ապա դրանով հավաստվում է միայն 14.12.2018 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը տվյալ անձին ուղարկված լինելու փաստը, և այն վերաբերելի չէ 04.02.2019 թվականին կրկին ներկայացված բողոքին:

Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանները ներկայացրել են վճռաբեկ բողոք, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր 24.09.2019 թվականի թիվ 1477-ՍԴՈ որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել:

Վերոհիշյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձինք սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել են որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է` «Վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 03.07.2019 թվականին, իսկ որպես նոր հանգամանք վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1477 որոշումը կայացվել է 24.09.2019 թվականին: Թեև նշված որոշման կայացման հիմք հանդիսացող դիմումը ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրվել է 17.05.2019 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ սույն գործով բողոք բերած անձը դեռևս սպառած չի եղել դատական պաշտպանության միջոցները (դեռևս կայացված չի եղել ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը), այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոք բերած անձինք հանդիսանում են ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1477 որոշման հիմքով նոր հանգամանքով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է 06.11.2019 թվականին, այսինքն` պահպանված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից օրենքի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Սվետլանա և Լևոն Ասադյանների համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերացմամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Նախ ցանկանում ենք կարծիք հայտնել այն մասին, որ Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվա` 25.02.2020 թվականի դրությամբ բացակայել է այն վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքը հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ դատարանը դատական ակտի վերանայման բողոքն առանց քննության է թողնում և վարույթ ընդունելը մերժում է նույն օրենսգրքի համապատասխանաբար 396-րդ և 397-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց` վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր 29.03.2022 ՍԴՈ-1645 որոշմամբ):

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է դիտել այն դեպքը, երբ Սահմանադրական դատարանը համապատասխան քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Այս դեպքում օրենսդիրը Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած անձին, ում նկատմամբ տվյալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը կիրառվել է, իրավունք է վերապահել վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ներկայացնելու այն օրենքով սահմանված կարգով վերանայելու մասին դիմում:

Միևնույն ժամանակ օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք է վերապահել նաև այն անձանց, ովքեր Սահմանադրական դատարանում նույն օրենքի 3-րդ մասում նշված անձի դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, այսինքն` այդ օրվա դրությամբ նրանց վերաբերյալ առկա է եղել վերջնական դատական ակտ, այն է` սպառված են եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տվյալ դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելու օրվա դրությամբ չի լրացել վեցամսյա ժամկետը:

Հետագայում` 29.03.2022 թվականին, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր:

 

Սույն գործի փաստերի համաձայն`

- ՀՀ սահմանադրական դատարանում Սևակ Հաճի Հակոբյանի դիմումը մուտքագրվել է 17.05.2019 թվականին,

- Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաբերյալ սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը կայացվել է 03.07.2019 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից,

- ՀՀ սահմանադրական դատարանը վերը նշված դիմումի վերաբերյալ թիվ ՍԴՈ-1477 որոշումը կայացրել է 24.09.2019 թվականին,

- բողոք բերած անձինք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշման վկայակոչմամբ, դատական ակտի վերանայման բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել են 06.11.2019 թվականին, այսինքն` մինչև Սահմանադրական դատարանի կողմից 29.03.2022 թվականին թիվ ՍԴՈ-1645 որոշումը կայացնելը,

- բողոք բերած անձինք բողոքը ներկայացրել են որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտներ,

- ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը սույն գործով Սվետլանա և Լևոն Ասադյանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացրել է 25.02.2020 թվականին:

Հիմք ընդունելով մեր կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումները` կարծում ենք, որ ինչպես դատական ակտի վերանայման բողոքը ներկայացնելու, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից այդ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվա դրությամբ բացակայել է այն վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում Սևակ Հաճի Հակոբյանի դիմումը մուտքագրվելու օրվա` 17.05.2019 թվականի դրությամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաբերյալ սույն քաղաքացիական գործով դեռևս առկա չի եղել վերջնական դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշումը, այսինքն` վերջիններս սպառած չեն եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ինչ վերաբերում է այժմ Վճռաբեկ դատարանի կողմից Սվետլանա և Լևոն Ասադյանների դատական ակտի վերանայման բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումը վկայակոչելուն, ապա ցանկանում ենք կարծիք հայտնել այն մասին, որ թեկուզև այդ որոշումը կայացնելու արդյունքում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր, սակայն այն չէր կարող վկայակոչվել սույն գործով որոշումը կայացնելիս և հիմք հանդիսանար Սվետլանա և Լևոն Ասադյաններին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցողներ համարելու և այդ հիմքով նրանց կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ այդ պահի դրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը դեռևս ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչված չի եղել, որի պայմաններում ներկայացված բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ենթակա էր վերադարձման` բողոքի շրջանակներում վկայակոչված նոր հանգամանքի առկայությունն ակնհայտորեն հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ:

Դրանից ելնելով` կարծում ենք, որ եթե անգամ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վերը նշված բողոքը, ուստի այն վերը նշված պատճառաբանությամբ ենթակա է ոչ թե բավարարման, այլ` մերժման:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք կարծիք հայտնել նաև հետևյալի մասին.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով: Համանման կարգավորում է նախատեսված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը: Ընդ որում, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գործառույթներից է բխում վերջինիս պարտականությունը պարզելու, թե որն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը դիմողի նկատմամբ կիրառել է Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթը կամ այդ դրույթը մեկնաբանել է Սահմանադրությանը հակասող ճանաչված մեկնաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Վերաքննիչ բողոքը վերադարձնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Սվետլանա և Լևոն Ասադյանները` որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք նշելով նաև այն, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը խախտելու հետ:

Վճռաբեկ դատարանը նշված վճռաբեկ բողոքի ընդունումը 03.07.2019 թվականի որոշմամբ մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի` «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները....» դրույթի մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` կրկին ներկայացված բողոքում առկա խախտումները վերաբերում են դատարանի կողմից մատնանշված և չվերացված խախտումներին:

Այժմ` նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վճռաբեկ բողոք են ներկայացրել Սվետլանա և Լևոն Ասադյանները` պահանջելով «վերացնել Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը 25.02.2020 թվականին որոշում է կայացրել նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը, Սվետլանա և Լևոն Ասադյանների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ համաձայն չենք` վերը նշված պատճառաբանություններով:

Միևնույն ժամանակ հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի նաև այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելուն հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում ենք սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վճռաբեկ բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը վերացրել է Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Կարծում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 03.07.2019 թվականին որոշում կայացնելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» նաև այն պատճառաբանությամբ, որ Սվետլանա և Լևոն Ասադյանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը գնահատելու արդյունքում դրանում ներկայացված փաստարկները բավարար չի համարել բողոքարկվող դատական ակտում նաև դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար, այսինքն` անհիմն համարելով նաև նշված դատավարական նորմի խախտումը Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված լինելու վերաբերյալ բողոքի հիմքը, ըստ էության, որպես վերջնական դատական ատյան անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմը խախտված կամ սխալ կիրառված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին` իր հերթին ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումների համատեքստում սխալ մեկնաբանությամբ կիրառելով այդ նորմը:

Հենց դրանից ելնելով` գտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ նշված պահանջը պահպանելու առումով նոր հանգամանքով ենթակա է վերանայման բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականին «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում ենք հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Սվետլանա և Լևոն Ասադյանների կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացրել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու, որը, կարծում ենք, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:

 

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ ի սկզբանե Սվետլանա և Լևոն Ասադյանների կողմից Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ առաջին անգամ բերված վճռաբեկ բողոքը համարել եմ հիմնավոր և վարույթ ընդունման ենթակա, ըստ էության, հենց նույն պատճառաբանությամբ, ինչպիսին ՀՀ սահմանադրական դատարանը նշել է իր կողմից 24.09.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1477 որոշման մեջ, որպիսի պատճառաբանությամբ և չեմ ստորագրել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Այդուհանդերձ կարծում ենք, որ սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշումը սույն գործով չի կարող հանդիսանալ նոր հանգամանք և Վերաքննիչ դատարանի կողմից 12.02.2019 թվականին որոշում կայացնելիս թույլ տրված դատավարական իրավունքի խախտումը պետք է ժամանակին վերացվեր այդ որոշման դեմ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով` պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ներկայացված բողոքը վարույթ ընդունելու և այն բավարարելու միջոցով, որը տեղի չի ունեցել:

 

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2022
N ԵԿԴ/5175/02/16
Որոշում