02.12.2022 - 03.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2020 թվականի N 953-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2020-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրել 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին` 18,700,000,000 դրամ, 2021 թվականին` 25,000,000,000 դրամ, 2023 թվականին` 4,500,000,000 դրամ, 2024 թվականին` 7,000,000,000 դրամ և 2025 թվականին` 8,000,000,000 դրամ: ↩
2) ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ`
ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի յուրաքանչյուր տարվա համար տրամադրվող մասնաբաժնի մարման ժամկետ սահմանվում է 12 տարի, որից 2 տարին` արտոնյալ,
բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու վարկի տրամադրման համար ներգրավվող փոխառու միջոցների տոկոսադրույքներին,
գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով` յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է` սկսած 2020 թվականի դեկտեմբերի 25-ից` կիսամյակային մարումներով` յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
3) Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցման նպատակով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2020-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրված 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկի 2021 թվականի համար հատկացված 25,000,000,000 դրամ գումարից մինչև 6,000,000,000 դրամ գումարն ուղղել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի մարմանը և սպասարկմանը` հետագայում օգտագործված գումարը վերականգնելու պայմանով: ↩
(1-ին կետը փոփ. 13.01.22 թիվ 30-Ն, 01.12.22 թիվ 1829-Ն որոշումներ)
2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1.1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 4.1 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2020 թվականից` 10.09.20 թիվ 1489-Ն որոշում)↩
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 15 Երևան
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 953-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
այդ թվում` |
|
|
|
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
- |
- |
այդ թվում` |
|
|
|
1. Փոխառու զուտ միջոցներ |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
այդ թվում` |
|
|
|
1.1. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) թողարկումից և տեղաբաշխումից զուտ մուտքեր |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
որից` |
|
|
|
գանձապետական պարտատոմսեր |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
(18,700,000.0) |
(18,700,000.0) |
(18,700,000.0) |
այդ թվում` |
|
|
|
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(18,700,000.0) |
(18,700,000.0) |
(18,700,000.0) |
2.6. Այլ |
- |
- |
- |
Կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
Կայունացման դեպոզիտային հաշվի համալրում |
(18,700,000.0) |
(18,700,000.0) |
(18,700,000.0) |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 953-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը |
Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
ծրա- գիրը |
միջոցա- ռումը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
|
|
1167 |
|
Ծրագրի անվանումը Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
Ծրագրի նպատակը Նպաստել էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման ապահովմանը |
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովում |
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ |
|
|
|
|
42009 |
Միջոցառման անվանումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
Միջոցառման նկարագրությունը Բյուջետային վարկի տրամադրում |
Միջոցառման տեսակը |
Վարկի տրամադրում |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 953-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
ծրա- գիրը |
միջոցա- ռումը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
|
այդ թվում` |
|
|
|
|
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
1167 |
|
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
|
42009 |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
|
այդ թվում` ըստ կատարողների |
|
|
|
ՀՀ ֆինանսների նախարարություն |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
այդ թվում` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների |
|
|
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ, այդ թվում` |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, այդ թվում` |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, այդ թվում` |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
Ներքին վարկեր և փոխատվություններ |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 953-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1167 |
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր |
Ծրագրի միջոցառումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Ծրագրի դասիչը |
1167 |
Միջոցառման դասիչը |
42009 |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ |
Նկարագրությունը |
Բյուջետային վարկի տրամադրում |
Միջոցառման տեսակը |
Վարկի տրամադրում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Արդյունքի չափորոշիչներ |
Քանակական |
Տրամադրվող վարկերի քանակ, հատ |
1 |
1 |
1 |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
Աղյուսակ N 2 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ |
|
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1167 |
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր |
Ծրագրի միջոցառումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Ծրագրի դասիչը |
1167 |
Միջոցառման դասիչը |
42009 |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ |
Նկարագրությունը |
Բյուջետային վարկի տրամադրում |
Միջոցառման տեսակը |
Վարկի տրամադրում |
Միջոցառումն իրականացնողի անվանումը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Արդյունքի չափորոշիչներ |
Քանակական |
Տրամադրվող վարկերի քանակ, հատ |
1 |
1 |
1 |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
18,700,000.0 |
18,700,000.0 |
18,700,000.0 |
|