Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1824-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N 817-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) որոշման նախաբանից հանել «և 85-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի 2-րդ կետերը» բառերը.

2) որոշման հավելվածում`

i

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «և 19.1-ին կետերին» բառերը փոխարինել «, 19.1-ին և 20-րդ կետերին» բառերով,

i

բ. 4-րդ կետում «և 19.1-ին կետերով» բառերը փոխարինել «, 19.1-ին և 20-րդ կետերով» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով`

i

«20. Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետու ամսում ծխախոտի արտադրանքի վաճառքը նոր` ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր գնով կազմակերպելու դեպքում, բացառությամբ սույն կարգի 12-րդ և 19-րդ կետերով սահմանված դեպքերի, ծխախոտի վաճառքը նոր` բարձր գնով սկսելու օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ներկայացնում են սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը` դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր` ավելի բարձր մանրածախ գինը: Հայտարարությունը ներկայացվում է միայն փոփոխված առավելագույն մանրածախ գնով վաճառվող մակնիշի ծխախոտի արտադրանքի մասով և այդ մակնիշի ծխախոտի արտադրանքի համար առավելագույն մանրածախ գին է համարվում սույն կետին համապատասխան ներկայացված հայտարարության մեջ նշված գինը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1824-Ն
Որոշում