Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1936-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 723-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշման`

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

i

2) հավելվածի 2-րդ կետի «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 723-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1936-Ն
Որոշում