17.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 5-րդ հոդվածը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով, իսկ նույն հոդվածի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1-ին դաս
16.1. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)` յուրաքանչյուր ներդիրի համար`տարեկան |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
2-րդ դաս
16.2. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
3-րդ դաս
16.3. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
1-ին դաս
16.4. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան
|
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
2-րդ դաս
16.5. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
1-ին դաս
16.6. Շինարարության իրականացում` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 160-ապատիկի չափով |
2-րդ դաս
16.7. Շինարարության իրականացում` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
3-րդ դաս
16.8. Շինարարության իրականացում` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
1-ին դաս
16.9. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 70-ապատիկի չափով |
2-րդ դաս
16.10. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
1-ին դաս
16.11. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
2-րդ դաս
16.12. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում` յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
16.13. Շարունակական մասնագիտական զարգացման 1-ին կարգի հավաստագիր ստանալու համար` |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
16.14. Շարունակական մասնագիտական զարգացման 2-րդ կարգի հավաստագիր ստանալու համար` |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
16.15. Շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ կարգի հավաստագիր ստանալու համար` |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
16.16. Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման (սահմանված ` չափանիշներին համապատասխան) համար
|
ա) 1-ին դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար` |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
բ) 2-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար` |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
գ) 3-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար` |
բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
i
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն մասի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:
i
Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքն օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը` Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով:
i
Հոդված 6. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-432-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական: