Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ Հ ...

 

 

041.0367.170602

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2002 թվականի N 367-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի «է» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի ստեղծման ու տեխնիկական առաջադրանքի մշակման նպատակով`

Ստեղծել մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Մասնագիտական հանձնաժողովին`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաստատմանը ներկայացնել մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը.

բ) 5-ամսյա ժամկետում կազմել ատլասի կառուցվածքը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ծախսերի նախահաշիվը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող արխիվային գործի գործակալության պետին` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի ստեղծման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով համապատասխան նյութեր և տվյալներ:

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրում 1-ին կետ չկա

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

հունիսի 17-ի N 367-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Գևորգյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                        պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի

                        նախագահ)

    Ս. Օհանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                        բնական ռեսուրսների վարչության պետ

    Լ. Վալեսյան       - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրական

                        ֆակուլտետի տնտեսական և սոցիալական աշխարհագրության

                        ամբիոնի վարիչ, Հայկական աշխարհագրական ընկերության

                        նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր,

                        պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության կրթության

                        ակադեմիայի ակադեմիկոս

Բ. Հարությունյան  - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի

դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    Ռ. Մելքոնյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                        երկրաբանության ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՀ

                        գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

    Է. Դանիելյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության

                        ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, պատմական

                        գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    Հ. Սարգսյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության

                        և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող,

                        պատմական գիտությունների թեկնածու

    Մ. Հասրաթյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի

                        ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, ճարտարապետության

                        դոկտոր

    Հ. Այվազյան       - Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր

    Խ. Նազարյան       - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրական

                        ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի

                        դոկտոր, պրոֆեսոր  

    Ռ. Մկրտչյան       - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրական

                        ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի

                        դոկտոր, պրոֆեսոր

    Ա. Խոյեցյան       - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրական

                        ֆակուլտետի դեկան, աշխարհագրական գիտությունների

                        թեկնածու

    Գ. Ավետյան        - «Գեոդեզիայի և  քարտեզագրության կենտրոն» փակ

                        բաժնետիրական ընկերության տնօրեն

    Հ. Վարդանյան      - «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

    Ս. Դավթյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                        պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի տնօրեն

    Ա. Ավդալյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                        պետական կոմիտեի քարտեզագրման վարչության առաջատար

                        մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2002
N 367-Ա
Որոշում