Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՄ ...

 

 

040.0794.180602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2002 թվականի N 794-Ն

 

i

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 794-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

1. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

1. Գրգռիչ (թթու, կծու) համեմունքներ պարունակող, տապակած սննդամթերքը, սուրճը, մուգ թեյը, խորտիկները, պահածոները, թարմ հացը, խմորեղենը, հում և ոչ տրորած բանջարեղենը, մրգերը, ալկոհոլային ու գազով հագեցված ոչ ալկոհոլային ըմպելիքները, պաղպաղակը հակացուցված են խոցային հիվանդության, քրոնիկ գերթթվային գաստրիտների սրացման փուլում:

2. Սույն անվանացանկի 1-ին կետում նշված սննդամթերքը, բացի թեյից, սուրճից, ինչպես նաև կաթը, թթվասերը, ճարպոտ միսը, ճարպոտ ձուկը հակացուցված են աղիքների բորբոքման ժամանակ, երբ գերակշռում է լուծը: Թարմ հացի, խմորեղենի, շոկոլադի, գազով հագեցված և քաղցր հյութերի, ալկոհոլի, սուրճի ու կակաոյի օգտագործումը հակացուցված է աղիքների բորբոքման ժամանակ, երբ գերակշռում է փորկապությունը:

3. Գրգռիչ (թթու, կծու) համեմունքներ պարունակող, տապակած սննդամթերքը, կենդանական ճարպը, ճարպոտ միսը, ճարպոտ ձուկը, պահածոները, սունկը, շոկոլադը հակացուցված են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ:

4. Սույն անվանացանկի 3-րդ կետում նշված սննդամթերքը, որը հակացուցված է լյարդի, լեղուղիների հիվանդությունների դեպքում, չի կարելի օգտագործել նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքման ժամանակ:

5. Խմորեղենը, շոկոլադը, խավիարը, ալկոհոլը հակացուցված են ճարպակալման ժամանակ:

6. Ճարպոտ միսը, ճարպոտ ձուկը, խմորեղենը, շոկոլադը, խավիարը, ալկոհոլը, կակաոն հակացուցված են աթերոսկլերոզի, սրտամկանի ինֆարկտի դեպքում:

7. Սուրճի, թեյի, աղ, կծու, թթու պարունակող սննդամթերքի, ալկոհոլի օգտագործումը հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ:

8. Գրգռիչ համեմունքներ պարունակող սննդամթերքը, աղի կերակրատեսակները, պահածոները, միս-մսամթերքը, մսաջուրը, ձուկը, կաթնահունց խմորեղենը, լոբազգիները, ալկոհոլը հակացուցված են սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի, երիկամային անբավարարության ժամանակ:

9. Գրգռիչ, աղի կերակրատեսակները, պահածոները, ճարպոտ միսը, ճարպոտ ձուկը, ձուն, շոկոլադը, լոբազգիները հակացուցված են քրոնիկ պոլիարթրիտի, արթրոզների ժամանակ:

10. Շաքար պարունակող մթերքը, շոկոլադը, կոնֆետը, խմորեղենը, ճարպոտ միսը, ճարպոտ ձուկը, խավիարը, պահածոները, բազուկը հակացուցված են շաքարային դիաբետի ժամանակ:

 

2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

11. Մերսումից օգտվելը հակացուցված է սուր բորբոքային պրոցեսների, ջերմության բարձրացման, արյունահոսության, սիրտ-անոթային համակարգի սուր և քրոնիկ հիվանդությունների, միոկարդի սուր ինֆարկտի, արյան հիվանդությունների, հոգեվիճակի գրգռվածությամբ կամ արտահայտված խանգարումներով ընթացող հոգեկան հիվանդությունների, պալարախտի` զարգացման ակտի փուլում, տարբեր տեղակայմամբ բարորակ ու չարորակ ուռուցքների, սրտխառնոցի, փսխման, որովայնի շոշափման ժամանակ անհայտ բնույթի ցավերի առկայության դեպքում:

12. Ասեղնաբուժությունից օգտվելը հակացուցված է ուռուցքային, վեներական, վարակիչ և արյան շրջանառության համակարգի հիվանդություններով տառապող անձանց:

13. Ռոդոնային և այլ նախապահպանական ու բուժիչ լոգարաններից օգտվելը հակացուցված է մաշկային վարակիչ, սիրտ-անոթային համակարգի սուր և քրոնիկ հիվանդություններով, պալարախտի զարգացման ակտիվ, ինչպես նաև սրացման փուլում գտնվող բոլոր քրոնիկ ու նյարդահոգեկան հիվանդություններով տառապող անձանց:

14. Ֆիզիկական բուժման միջոցները հակացուցված են չարորակ ուռուցքներով, արյան հիվանդություններով (հեմոֆիլիա, թրոմբոցիտոպենիա, Վերգհոֆի հիվանդություն), հոգենյարդային, թոքերի սուր բորբոքային հիվանդություններով տառապող անձանց, արյունահոսության հակում ունեցող խոցային հիվանդության, համակարգային կարմիր գայլախտի, սուր և ենթասուր դերմատոմիոզիտի, ակտիվ պալարախտի, ցանցաթաղանթի շերտազատման, գլաուկոմայի, ցրված սկլերոզի, սիրինգոմիելիայի, բրոնխոէկտազի դեպքում:

15. Լազերային բուժումը հակացուցված է չարորակ ուռուցքներով, արյան համակարգային հիվանդություններով տառապող անձանց, պալարախտային ինտոքսիկացիայի, երիկամների ֆունկցիոնալ անբավարարության, ռիթմի խանգարումների, աորտայի անևրիզմայի, էնֆիզեմայի, շաքարային դիաբետի դեպքում:

16. Բոլոր տեսակի ապարատային գործողությունները հակացուցված են չարորակ ուռուցքներով, արյան համակարգային հիվանդություններով տառապող անձանց, ակտիվ պալարախտի, միոկարդի սուր ինֆարկտի դեպքում:

 

3. ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

17. Մարմնամարզական (տրենաժորային) դահլիճների ծառայություններից օգտվելը հակացուցված է հետարյունազեղումային և հետինֆարկտային վիճակների դեպքում` մեկ տարվա ընթացքում, հիպերտոնիկ հիվանդությամբ, գանգուղեղի արյան շրջանառության խանգարումներով, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող անձանց` սրացման փուլում, սուր բորբոքային պրոցեսների, ջերմության բարձրացման, արյունահոսության, սրտխառնոցի, փսխման, որովայնի շոշափման ժամանակ ի հայտ եկած անհայտ բնույթի ցավերի, պալարախտի զարգացման ակտիվ փուլում, տարբեր տեղակայմամբ բարորակ և չարորակ ուռուցքների դեպքում:

18. Խաղահամալիրների կառույցներից և ատրակցիոններից օգտվելը հակացուցված է նյարդահոգեկան, ուղեղային անոթների սկլերոզով, գանգուղեղի արյան շրջանառության խանգարումներով, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող անձանց:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2002
N 794-Ն
Որոշում