Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ Հ. 201 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ Հ. 201 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1989-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ. 201 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 282.210.04662) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 282.210.04694):

2. Սահմանել, որ`

1) «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան, Ավան Աճառյան փողոց 40 հասցեում գտնվող` 0.947888 հա մակերեսով հողամասը` 4111.8 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքով, 263.6 քառ. մետր մակերեսով կաթսայատնով, 248.1 քառ. մետր մակերեսով արհեստանոցով, 8.4 քառ. մետր մակերեսով պահակակետով, 14.02 քառ. մետր մակերեսով կաթսայատնով (իրավունքի գրանցման 2019 թվականի նոյեմբերի 18-ի N 18112019-01-0123 վկայական) հետ վերցնել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը, ինչպես նաև կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.

2) «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը, սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի մայիսի 5-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 38/0017 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 3-րդ կետում նշված` Երևան, Ավան Աճառյան փողոց 40 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 122-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1989-Ն
Որոշում