Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

01.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 2-րդ մասում «մշտական օգտագործման տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող հողերի» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված` ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում` ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի» բառերով:

 

i

Հոդված 2.  Օրենսգրքի 225-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով» բառերը փոխարինել «պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերին` բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց (մշտական) օգտագործողը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ մասերով. 

«2.1. Կառուցապատման իրավունքով տրամադրված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերի հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:

2.2. Վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ շենքերի, շինությունների կամ կառույցների հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:

2.3. Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների, այդ թվում` ինքնակամ զբաղեցրած հողամասերի մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերն ու շենքերը, շինությունները կամ կառույցներն օգտագործողները:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ավտոտնակը (ավտոկայանատեղին, ավտոհանգրվանը)` տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը կամ տարածքը.».

2)  8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները:»:

 

i

 Հոդված 4. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «մշտական օգտագործման» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-567-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2022 թվական:

 

pin
ՀՀ 16.12.2022
N ՀՕ-567-Ն օրենք