Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑ ...

 

01.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 229-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 0.5 գործակցի արտադրյալով հաշվարկվող կիսամյակային դրույքաչափերով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 232. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը «տարեկան» բառից հետո լրացնել «, իսկ կազմակերպությունների դեպքում կիսամյակային» բառերով, իսկ «հարկային տարվա» բառերից հետո` «, իսկ կազմակերպությունների դեպքում` հաշվետու կիսամյակի» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

1) ֆիզիկական անձինք` մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.

2) կազմակերպությունները` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-563-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 16.12.2022
N ՀՕ-563-Ն օրենք