Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈ ...

 

28.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով` հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով կամ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող պետական աջակցության այլ ձևերով:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձևերի տրամադրման կարգերը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «երկու» բառով.

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրավերով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «2022 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից հինգ տարի ժամկետով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. 2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-570-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  27 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 16.12.2022
N ՀՕ-570-Ն օրենք