Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐ ...

 

07.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «քաղաքացիական և» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

 

«Հոդված 43.1. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը

 

1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից:

2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից և 3-րդ մասից հանել « և երրորդ անձանց» բառերը: 

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերից հանել «, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

7. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 117-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներով, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ և 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը` անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:».

3) 3-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(բացառությամբ երրորդ անձի)» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը: Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխելիս պետք է պահպանվի սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջը:»:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 118.1-ին հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 118.1 Գրավոր ընթացակարգի շրջանակներում դատավարության մասնակիցների կողմից կատարվող գործողությունները».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:».

3) 2-րդ մասը «հայց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն» բառերով, իսկ «երկշաբաթյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:».

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Վարչական դատարանը հայցի հիմքի և (կամ) առարկայի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնում է դատավարության մյուս մասնակիցներին, որոնք կարող են օգտվել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից:»:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 118.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում և հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից` նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև չորս ամիս ժամկետով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 10. Օրենսգրքի 118.4-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում ընդհանուր կանոններով, բացառությամբ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կայացված վճռի և գործի վարույթը կարճելու մասին որոշման, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից 15 օր հետո, եթե դրանց դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 11. Օրենսգրքի 140-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.3-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու պահից տասնհինգօրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 12. Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «քննում են պատասխանողի գտնվելու վայրի` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները» բառերը փոխարինել «քննում է համապատասխանաբար մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` ըստ պատասխանողի գտնվելու վայրի» բառերով:

 

i

Հոդված 13. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.

«5. Վարչական դատարանի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:

6. Վարչական դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան:

7. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 135-137-րդ հոդվածներով նշված որոշումներից մեկը կայացնում և ուղարկում է գործին մասնակցող անձանց բողոքն ստանալուց հետո` 48 ժամվա ընթացքում:

8. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

9. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարչական վերաքննիչ դատարան ներկայացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործերով վերաքննիչ բողոքների քննությունը կարող է իրականացվել վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-583-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2022 թվական:

 

pin
ՀՀ 23.12.2022
N ՀՕ-583-Ն օրենք