Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2022 թվականի N 537-Ն

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2023 թվականի մարտի 25-ը հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն 10-ական անգամ` 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, azdarar.am կայքով, ընկերության պաշտոնական կայքով, սպասարկման գրասենյակներում և փոստային բաժանմունքներում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման` սույն որոշման 3-րդ կետով ամրագրված կարգավորման մասին բաժանորդների իրազեկումը:

3. Սահմանել, որ եթե բաժանորդը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը գրավոր չի դիմում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` լուծելու իր հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագիրը, և նույն ամսաթվից շարունակում է բնական գազի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված սույն որոշման 1-ին կետով սահմանված` բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

i

1) 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշումը,

i

2) 2014 թվականի հոկտեմբերի 15-ի «Բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 383-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից, իսկ դրա 2-րդ և 3-րդ կետերը` 2023 թվականի մարտի 17-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

14 դեկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

N 537-Ն որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

(Հրապարակային պայմանագիր)

 

Մատակարարը` ________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

ի դեմս _________________________________________________, մի կողմից

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու

դեպքում լիազորագրի տվյալները)

և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած օրինակելի ձևին համապատասխան ակցեպտը (այսուհետ` ակցեպտ) ներկայացրած Բաժանորդը, այսուհետ համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հանձնաժողովի հաստատած` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` ԳՄՕԿ) և այլ իրավական ակտերով, կնքում են սույն պայմանագիրը միասին (այսուհետ` Պայմանագիր), որը հրապարակային է և գործում է ստորև շարադրված պայմաններով և Բաժանորդի կողմից ներկայացված` ակցեպտում ներառված տվյալներով:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի համաձայն` մատակարարը բաժանորդին մատակարարում է բնական գազ, իսկ բաժանորդը վճարում է իրեն մատակարարված բնական գազի դիմաց:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԳՄՕԿ-ով:

3. ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքերում և կարգով Մատակարարի կողմից գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման դեպքում Բաժանորդը պարտավոր է վճարել մատուցված ծառայության դիմաց:

 

3. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված բնական գազի քանակությունը որոշվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

5. Հաշվարկային ամսվա ընթացքում Բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված բնական գազի քանակության արտադրյալով:

6. Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

7. Բաժանորդը մատակարարված (վերահաշվարկած) Բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր է վճարել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում Մատակարարի կողմից հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելուց կամ տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

8. ԳՄՕԿ-ի համաձայն տույժ հաշվարկելու դեպքում Մատակարարը Բաժանորդի վճարումներից առաջնահերթ մարում է մատակարարված բնական գազի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները:

9. Բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում, եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց, ապա Մատակարարը չպետք է դադարեցնի Բաժանորդի գազամատակարարումը: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

10. Մատակարարի հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Բաժանորդի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը, եթե Բաժանորդը այդ գումարի վերադարձի պահանջ չի ներկայացրել:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Պայմանագիրը կնքված է համարվում ակցեպտը Մատակարարի կողմից հաստատելու պահից:

12. Հանձնաժողովի կողմից բնական գազի մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

13. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով` բացառությամբ ԳՄՕԿ-ով սահմանված դեպքերի:

Բնական գազի մատակարարման դադարեցումն իրականացվում է ԳՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով:

14. Բնական գազի մատակարարման դադարեցումն իրականացվում է ԳՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով:

15. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված բնական գազի և մատուցված ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի`

ա. բնակիչ Բաժանորդի մահվան, իրավաբանական անձ Բաժանորդի լուծարման դեպքում,

բ. ակցեպտի վերադարձման` ԳՄՕԿ-ով նախատեսված հիմքերի բացահայտման դեպքում,

գ. գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Բաժանորդը չունի ԳՄՕԿ-ով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` Բաժանորդին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքի,

դ. ԳՄՕԿ-ի համաձայն կնքված ժամանակավոր Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում` այդ մասին Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով,

ե. օրենքով, ԳՄՕԿ-ով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` այդ մասին Բաժանորդին նախապես տեղեկացնելու պայմանով:

16. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

17. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԳՄՕԿ-ով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

19. Մատակարարը սպասարկման որակի պահանջների խախտման դեպքում պարտավոր է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով Բաժանորդին վճարել տույժ:

20. Որակի ցուցանիշներից շեղումներով բնական գազ մատակարարելու համար Մատակարարը փոխհատուցում է Բաժանորդի կրած վնասը օրենքով սահմանված կարգով:

21. Բաժանորդի (բացառությամբ բնակչության) կողմից Պայմանագրի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը կարող է հաշվարկվել Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ Մատակարարը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով տեղեկացրել է Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

22. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԳՄՕԿ-ով:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

23. Պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԳՄՕԿ-ով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:

24. Պայմանագրով Բաժանորդը համաձայնություն է տալիս ԳՄՕԿ-ի համաձայն իր կողմից ներկայացված անձնական տվյալները հասանելի դարձնել այլ անձանց (այդ թվում` բանկերին, փոստային բաժանմունքներին, վճարահաշվարկային կազմակերպություններին)` ԳՄՕԿ-ի համաձայն մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի դիմաց տեղեկությունը հասանելի դարձնելու, ինչպես նաև օրենքով և Պայմանագրի շրջանակում Մատակարարի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

25. Բաժանորդն ապահովում է Մատակարարի լիազոր ներկայացուցիչների մուտքն իր տարածք ԳՄՕԿ-ով սահմանված կարգով, եթե դա անհրաժեշտ է Մատակարարի կողմից ԳՄՕԿ-ով սահմանված պարտականությունների կատարման համար:

26. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

27. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

7. ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Անվանում` ______________________________________________________

Գտնվելու վայրը` _________________________________________________

Հեռախոս`_______________________________________________________

Էլ. փոստ`________________________________________________________

ՀՎՀՀ`___________________________________________________________

Հ/հ`_____________________________________________________________

Բանկ` __________________________________________________________

Գործունեության լիցենզիա N`_____________________________________

 

Հավելված

Բնական գազի մատակարարման

պայմանագրի (հրապարակային

օֆերտա)

 

ԱԿՑԵՊՏ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ)

 

1. Սույն ակցեպտով _______________________________________________

(Բաժանորդի անունը (անվանումը))

լրիվ և անվերապահորեն ընդունում է Հանձնաժողովի հաստատած բնական գազի մատակարարման մասին հրապարակային պայմանագրի օրինակելի ձևով սահմանված բոլոր պայմանները` հայտնելով իր համաձայնությունը` գազասպառման համակարգի տեղակայման տարածքում________________________________________________________________

(գազասպառման համակարգի հասցե)

[] կենցաղային

[] ոչ կենցաղային

նշանակությամբ բնական գազ սպառելու նպատակով` Մատակարարի հետ վերը նշված պայմանագրի կնքմանը:

2. Բաժանորդի այլ տվյալները.

ԲԱԺԱՆՈՐԴ`

անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու օրինակը (պետական գրանցման վկայականի համար)`_______________________________________________________

ՀԾՀ (ՀՎՀՀ) ________________________________________________________

բնակության (գտնվելու) վայրի հասցե`__________________________________

Ծանուցման տվյալներ.

փոստային հասցե` ____________________________________________________

էլեկտրոնային փոստի հասցե`_________________________________________

հեռախոսահամար` ______________________________________________________

Բանկային տվյալներ.

բանկ` ______________________________________________________________

հաշվեհամար`__________________________________________________________

----------------------`______________________________________________

-------------------` _________________________

3. Գազասպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում` Գազասպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթուղթ)`

___________________________________________________________________

4. Այլ տվյալներ _____________________________________________________

___________________________________________________________________

 

Բաժանորդ` ___________________________ «:

(ստորագրություն)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
14.12.2022
N 537-Ն
Որոշում