Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2116-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 995-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ, «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ ենթակետով.

«17) Ուկրաինայի դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի իրավունքն իրացնելու կարգը` համաձայն N 17 հավելվածի:».

2) լրացնել նոր` N 17 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) Ուկրաինայի դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքն իրացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:».

2) լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց սոցիալական պաշտպանության մասին» N 995-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի 2-րդ ենթակետերով լրացվող հավելվածների գործողությունը տարածվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից կամ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2116-Ն որոշման

 

«Հավելված N 17

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 5-ի

N 665-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող` Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ` անձ) կենսաթոշակ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով կենսաթոշակի նշանակման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման համաձայն, անձին կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում նրան կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում` կենսաթոշակի գործը, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի պահանջվում, եթե կատարած հարցմանն ի պատասխան ստացվել է, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով, կամ հարցում կատարելու ամսվանից հետո 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել:

3. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու և կենսաթոշակի վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է կենսաթոշակ` հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում` 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին հայտարարությունը: Սույն կետով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ նշանակվում է զինծառայողի բնօրինակ անձնական գործի առկայության, իսկ դրա բացակայության դեպքում` զինվորական կենսաթոշակ նշանակող պետական մարմնի կողմից այն վերականգնելու դեպքում:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս և պատասխան չի ստացվել, 3-րդ ամիսը լրանալուց հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Եթե սույն կարգի համաձայն անձին կենսաթոշակ նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը, ապա կենսաթոշակի իրավունքը (այդ թվում` կենսաթոշակ նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործն ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2116-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 635-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող` Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ` անձ) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ` նպաստ) նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» օրենքով նպաստի նշանակման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման համաձայն, անձին նպաստ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում նրան կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում` կենսաթոշակի գործը, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի պահանջվում, եթե կատարած հարցմանն ի պատասխան ստացվել է, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով, կամ հարցում կատարելու ամսվանից հետո 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել:

3. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունն Ուկրաինայից պահանջելու կամ նպաստ նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է նպաստ` հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում` 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին հայտարարությունը:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս և պատասխան չի ստացվել, 3-րդ ամիսը լրանալուց հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում և վճարվում է նպաստ` դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Եթե սույն կարգի համաձայն անձին նպաստ նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը, ապա նպաստի իրավունքը (այդ թվում` նպաստ նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նպաստառուին ավելի վճարված նպաստի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) «Պետական նպաստների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված կարգով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2022
N 2116-Ն
Որոշում