Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿ ...

 

 

101.0008.171215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10115495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ

 

30 նոյեմբերի 2015 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թ. նոյեմբերի 30-ի

N 8-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 23.12.2022 թիվ 5-Ն հրաման)

 

Հավելված N 5

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թ. նոյեմբերի 30-ի

N 8-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ՀՀ ԱԱԾ) կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման կարգը:

2. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) մեկ կոդով դասակարգվող ապրանքի համար, կախված մանրամասնման մակարդակից, սույն հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2.19 բաժին) համապատասխան:

3. Եզրակացությունում (թույլատրման փաստաթղթում) փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

4. Եզրակացությունում (թույլատրման փաստաթղթում) տեղեկությունների փոփոխման անհրաժեշտության դեպքում սույն մեթոդական ցուցումներով սահմանված կարգով տրվում է նոր եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)` չեղարկելով նախկինում տրված եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը):

5. Տվյալների բացակայության դեպքում, տողում գիծ է դրվում: Գիծն իրենից ներկայացնում է տողի ողջ երկարությամբ արված անընդմեջ ուղիղ գիծ:

6. «*» նիշով նշված տողերը լրացվում են` հաշվի առնելով տեղափոխվող ապրանքների դասակարգերին ներկայացվող պահանջները:

7. Մեկնման, ուղարկման, տարանցման երկրների անվանումները նշվում են Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի N 378 որոշման համաձայն կիրառվող աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:

8. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) համարը ձևավորվում է հաշվի առնելով Մաքսային միության անդամ պետության նշանը` ալֆա երկնիշ կոդը (Հայաստանի Հանրապետություն-AM, Բելառուսի Հանրապետություն-BY, Ղազախստանի Հանրապետություն-KZ, Ղրղզստանի Հանրապետություն-KG, Ռուսաստանի Դաշնություն-RU), տարեթիվը և եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության լիազորած մարմնի կողմից աճման կարգով տրվող հերթական համարը: Տարին փոխվելուց հերթական համարը սկսվում է 1 թվից:

9. Եզրակացության վերին մասի համապատասխան տողում նշվում է եզրակացությունը տրամադրող` ՀՀ ԱԱԾ պաշտոնապես հաստատված ամբողջական կամ կարճ անվանումը:

10. «Տրված է» տողում նշվում են տեղեկություններ հայտատուի մասին.

1) իրավաբանական անձանց լիարժեք պաշտոնական անվանումը և գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)` Բելառուսի Հանրապետության անձանց համար` վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության անձանց համար` բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Հայաստանի Հանրապետության անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Ղրղզստանի Հանրապետության անձանց համար` հարկային նույնականացման համարը (ՀՆՀ), Ռուսաստանի Դաշնության անձանց համար` հարկատուի նույնականացման համարը (ՀՆՀ),

2) ֆիզիկական անձանց համար, ովքեր գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ, նշվում են անձը հաստատող փաստաթղթին համապատասխան ազգանունը, անունը և հայրանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, անձնական համարը (եթե առկա է), բնակության վայրը)` ուղղական հոլովով: Այն անձանց համար, ովքեր գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ, նշվում է նաև համապատասխանաբար ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՀՀ, ՀՆՀ:

11. «Տեղափոխման տեսակը» տողում նշվում է ապրանքների տեղափոխման տեսակը. ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում, տարանցում:

12. «Ապրանքի միասնական ցանկի բաժին» տողում նշվում է Միասնական ցանկի բաժնի թվային նիշը:

13. «Կոդ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ *» տողում նշվում է տեղափոխվող ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման կոդը` սույն հրամանի հավելված N 2-ին համապատասխան:

14. «Ապրանքի անվանումը» տողում նշվում է տեղափոխվող ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում), որը թույլ է տալիս նույնացնել ապրանքը և պատկանելիությունը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ տասանիշ դասակարգման կոդին` նշելով դրա քանակությունը տվյալ դասի ապրանքի համար նախատեսված չափման միավորներով:

15. Այն դեպքում, երբ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը չի տեղավորվում «Ապրանքի անվանումը» դաշտում, այն կարելի է տեղադրել եզրակացության (թույլատրման փաստաթղթի) համապատասխան հավելվածում: Ընդ որում, նշված տողում գրառում է կատարվում հետևյալ բովանդակությամբ «(նայիր հավելվածը _____ թերթից)»:

16. «Ստացողը/ուղարկողը *» տողում նշվում է օտարերկրյա գործընկերոջ/գործընկերոջ լրիվ պաշտոնական անվանումը և ամբողջական հասցեն: Ընդ որում, որպես ստացող նշվում է ապրանքի նկատմամբ իրավունքներ ձեռքբերող օտարերկրյա գործընկերը/գործընկերը, իսկ որպես ուղարկող` հայտատուին այդպիսի իրավունքներ փոխանցող օտարերկրյա գործընկերը/գործընկերը: Տվյալ տողը լրացվում է ՀՀ ԱԱԾ հայեցողությամբ` հաշվի առնելով տեղափոխվող ապրանքի դասակարգի պահանջները:

17. «Մեկնման/ուղարկման երկիրը *» տողում նշվում է վերջնական նպատակակետ հանդիսացող մեկնման/ուղարկման երկրի անվանումը, որի համար ձևակերպված է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը):

18. «Ներմուծման (արտահանման) նպատակը» տողում նշվում է ապրանքների ներմուծման, արտահանման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման նշանակությունը:

19. «Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը» տողում նշվում է ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման պարտավորությունների գործողության ավարտման ամսաթիվը:

20. «Հիմքը» տողում նշվում են այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսանում եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրման համար:

21. «Լրացուցիչ տեղեկատվություն» տողում նշվում են այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տրվել է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը), լրացուցիչ տեղեկություններ, որոնք հստակեցնում են եզրակացության (թույլատրման փաստաթղթի) այլ տողերի տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում նախկինում տրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ռեկվիզիտները, ինչպես նաև տեղեկատվություն ապրանքի արժեքի և կցված փաստաթղթերի մասին, այդ թվում` ապրանքի լուսանկարչական պատկերի:

22. «Տարանցման երկիրը» տողում նշվում է այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը, որի տարածքով պետք է կատարվի տարանցումը:

23. «Եզրակացությունն ուժի մեջ է մինչև» տողում նշվում է եզրակացության (թույլատրման փաստաթղթի) գործողության ավարտի ամսաթիվը:

24. «Ստորագրությունը» տողում դրվում է ՀՀ ԱԱԾ այն պաշտոնատար անձի ստորագրությունը, որը լիազորված է ստորագրելու այդ փաստաթուղթը:

25. «Ամսաթիվը» տողում նշվում է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրող ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձի կողմից եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ստորագրման ամսաթիվը:

26. «Ա. Հ. Ա. Պաշտոնը» տողում նշվում է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) ստորագրած ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձի անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը:

27. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) ստորագրած պաշտոնատար անձի ստորագրությունը վավերացվում է ՀՀ ԱԱԾ կնիքով:

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
30.11.2015
N 8-Ն
Հրաման