Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2022 թվականի N 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի`»,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.12.2022 թիվ 5-Ն հրաման)

3) 2-րդ հավելվածում`

ա. 1-ին կետի 2-րդ ենթակետում «8517 70 900 1-ից» թվերը փոխարինել «8517 79 000 1-ից» թվերով,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետից «9006 51 000 0-ից» և «9006 52 000 9-ից» թվերը հանել, իսկ «9006 53 100 0-ից» թվերից հետո լրացնել «9006 53 800 9-ից» և «9006 59 000 9-ից» թվերով,

գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «8525 80-ից» թվերը փոխարինել «8525 81-ից», «8525 82-ից», «8525 83-ից» և «8525 89-ից» թվերով:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 23.12.2022 թիվ 5-Ն հրաման)

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

    ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ                          Ա. ԱԲԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մարտի 2022 թվական:

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
15.03.2022
N 1-Ն
Հրաման