Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹ ...

19.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.01.2014  -ից մինչեւ   19.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

i

040.0844.220602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2002 թվականի N 844

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

գ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 թիվ 423-Ն որոշում)

ե) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

զ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

է) (է ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 թիվ 1521-Ն որոշում)

ը) (ը ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 թիվ 423-Ն որոշում)

թ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

ժ) (ժ ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 թիվ 1521-Ն որոշում)

ժա) (ժա ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 թիվ 423-Ն որոշում)

ժբ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

ժգ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

ժդ) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

ժե) (ժե ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 թիվ 423-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 27.09.07 թիվ 1227-Ն, 14.05.09 թիվ 542-Ն, 24.03.11 թիվ 423-Ն, 13.10.11 թիվ 1521-Ն որոշումներ)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային և ազատ մաքսային պահեստներում (այսուհետև` մաքսային պահեստներ) ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու և դրանցում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

i

3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

i

3.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(3.1-ին կետը լրաց. են 23.10.13 թիվ 1153-Ն որոշում)

4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրում:

i

4.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(4.1-ին կետը լրաց. 23.10.13 թիվ 1153-Ն որոշում)

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետև` մաքսային պահեստ) առկայությունը:

6. Կազմակերպիչը պետք է ապահովի`

ա) մաքսային պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

բ) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար.

գ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պատրաստումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.

դ) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, դրանց` տեխնիկական պահանջներին համապատասխանությունը.

ե) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

զ) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը:

7. Ազատ և բաց մաքսային պահեստների տարածքը պետք է լինի առնվազն 1000, իսկ մասնագիտացված և փակ մաքսային պահեստների տարածքը` առնվազն 200 քառ. մետր:

i

7.1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպիչը պարտավոր է իրականացնել մաքսային պահեստում ապրանքների շարժի հաշվառում և դրա վերաբերյալ մաքսային մարմիններ ներկայացնել տեղեկատվություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

(7.1-րդ կետը լրաց. 14.05.09 թիվ 542-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

8. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, պետական հաշվառման համարը.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

գ) մաքսային պահեստի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

դ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.

ե) մաքսային պահեստների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

զ) (զ ենթակետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1153-Ն որոշում)

է) (է ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

ը) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը:

թ) (թ ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում 6-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև սույն կետի «գ», «դ», «ե», «է» և «ը» ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:

(8-րդ կետը փոփ. 19.10.06 թիվ 1548-Ն, 24.03.11 թիվ 423-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 24.01.13 թիվ 45-Ն, 23.10.13 թիվ 1153-Ն, 26.12.13 թիվ 1480-Ն որոշումներ)

 

IV-VI.

i

(IV-VI բաժիններն ուժը կորցրել են 23.10.13 թիվ 1153-Ն որոշում)

(IV-VI բաժիններ փոփ. 19.10.06 թիվ 1548-Ն, 27.09.07 թիվ 1227-Ն, 24.03.11 թիվ 423-Ն, 24.01.13 թիվ 45-Ն որոշումներ)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները: Մաքսային փոխադրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին:

(1-ին կետը փոփ. 14.05.09 թիվ 542-Ն որոշում)

2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային փոխադրողի գործունեություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

i

3. Հայաստանի Հանրապետության մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

4. Մաքսային փոխադրողի գործունեության իրականացման համար անհրաժեշտ է կնիքների, կապարակնիքների, դրոշմման, թվային, տառային և այլ դրոշմավորման կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ անհատույց օգտագործման, կամ վարձակալված տրանսպորտային միջոցների առկայությունը:

(4-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 542-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

5. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, պետական հաշվառման համարը.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

գ) տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) կազմակերպչին պատկանող կամ վարձակալված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները, որոնցով կատարվելու են փոխադրումները:

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

զ) (զ ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 19.10.06 թիվ 1548-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 24.01.13 թիվ 45-Ն, 26.12.13 թիվ 1480-Ն որոշումներ)

 

IV-VI.

i

(IV-VI բաժիններն ուժը կորցրել են 23.10.13 թիվ 1153-Ն որոշում)

(IV-VI բաժիններ փոփ. 19.10.06 թիվ 1548-Ն, 27.09.07 թիվ 1227-Ն, 24.01.13 թիվ 45-Ն որոշումներ)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

           (լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

___________________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (մաքսային պահեստի գտնվելու) վայրը)

 

Տրված է ______  _____________ ______ թ.

Գործունեության ժամկետը _________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________

(ստորագրությունը)

______________________

                                   (անունը, ազգանունը)

                     Կ.Տ.

 

(ձևը փոփ. 24.03.11 թիվ 423-Ն որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

           (լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

___________________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (մաքսային պահեստի գտնվելու) վայրը)

 

Տրված է ______  _____________ ______ թ.

Գործողության ժամկետը _________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________

(ստորագրությունը)

______________________

                                   (անունը, ազգանունը)

                                     

                                          Կ.Տ.

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Ձև

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________________

___________________________________________________________________

           (լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

 

Տրված է ______  _____________ ______ թ.

Գործողության ժամկետը _________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________

(ստորագրությունը)

______________________

                                   (անունը, ազգանունը)

                                     

                                          Կ.Տ.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության

2007 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1227-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):

i

3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.12.13 թիվ 1480-Ն որոշում)

4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:

 

II. ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Անմաքս առևտրի խանութը մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածք է, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքներ:

6. Անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում:

7. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն`

1) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո, իսկ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտով մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով` Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ստերիլ գոտիներում.

2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղերը:

8. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում: Իրացման ենթակա ապրանքներն անմաքս առևտրի խանութի պահեստից իրացման սրահ են տեղափոխվում մաքսային մարմինների հսկողությամբ:

9. Կազմակերպիչը պարտավոր է բացառել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների դուրսհանումն առանց մաքսային հսկողության` բացառությամբ մանրածախ առևտրով վաճառված ապրանքների դուրսհանման:

10. Ապրանքների վաճառքը պետք է իրականացվի բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից:

11. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն`

1) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.

2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալու անմաքս առևտրի խանութներ և կատարելու գնումներ.

3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.

4) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերի անդամները.

5) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք` օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա.

6) Լիցենզավորող մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկմանն առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքների վաճառքը:

12. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:

13. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով: Կազմակերպիչն անմաքս առևտրի խանութներում կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ` չեկերով, վճարային քարտերով և այլն:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

14. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հայտատուի պետական գրանցման համարը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.12 թիվ 367-Ն որոշում)

3) անմաքս առևտրի խանութի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

4) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված շենքերի և շինությունների հատակագծերը.

5) պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

6) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

7) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).

8) (8 ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

9) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

10) (10 ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

11) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:

(14-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 542-Ն, 24.03.11 թիվ 423-Ն, 29.03.12 թիվ 367-Ն, 24.01.13 թիվ 45-Ն, 26.12.13 թիվ 1480-Ն որոշումներ)

15. Եթե հայտատուն սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեում գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալու համար, ապա հայտին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայում են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

16. Կազմակերպիչը (հայտատուն) իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Կազմակերպիչը պարտավոր է`

i

1) ապահովել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումն ու հաշվառման արդյունքների տրամադրումը մաքսային մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) լիցենզավորող մարմին ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություն` լիցենզավորող մարմնի սահմանած ձևով և պարբերականությամբ.

3) ապահովել գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

(17-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 542-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

18. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության

2007 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1227-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 13.10.11 թիվ 1521-Ն որոշում)

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2002
N 844
Որոշում