Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 313 ՈՐ ...

 

 

040.0848.290602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2002 թվականի N 848-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության համար բանկային հաշիվ բացելու մասին» N 313 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում «փոստի և հեռահաղորդակցության նախարարության համար բանկային հաշիվ բացելու» բառերը փոխարինել «տրանսպորտի և կապի նախարարությանը բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու» բառերով.

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Թույլատրել «Ինտելսատ» և «Եվտելսատ» կազմակերպությունների կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կատարած ներդրումների դիմաց ստացվող շահութաբաժնի գումարները հավաքագրելու և հեռահաղորդակցության միջազգային միությանը, Համաշխարհային փոստային միությանը և ԱՊՀ անդամ պետությունների կապի տարածաշրջանային համագործակցությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության անդամավճարները մուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համար մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը նախարարությունն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել բանկային հաշիվ».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2002
N 848-Ա
Որոշում