Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ...

 

 

040.0862.290602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2002 թվականի N 862-Ա

 

i

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 30-ի «Շվեյցարական SEMRA ֆոնդի, VAD ասոցիացիայի, բելգիական NAF ասոցիացիայի, արտերկրի պետական և ոչ պետական այլ կազմակերպությունների ու անհատների ֆինանսավորմամբ, ինչպես նաև Ճապոնական կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2000-2003 թվականներին իրականացվող ծրագրերի մասին» N Մ-146 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին փոխհատուցել «Փրոջեքթ ընդ Դիզայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04713455) 2002 թվականի մայիսի 24-ին կնքված N PD 12/02 պայմանագրով նախատեսված 8400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով նախագծային աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2002
N 862-Ա
Որոշում