Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 15 ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 ապրիլի 2022 թվականի N 511-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «պարգևատրման կարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը» բառերով.

2) որոշման նախաբանը «8-րդ մասով» բառերից հետո լրացնել «, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով.

3) որոշման ամբողջ տեքստում «հավելված» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «N 1 հավելված» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.3-րդ և 1.4-րդ կետերով.

«1.3. Հաստատել քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

1.4. Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կատարողականի գնահատման կարգը` համաձայն N 3 հավելվածի:».

5) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.

6) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, հարկադիր կատարողների կողմից կատարված փաստացի աշխատանքները գնահատվում են անմիջական ղեկավարի դրական կամ բացասական եզրակացությամբ` հիմք ընդունելով ծառայողի կողմից ներկայացված հաշվետվությունը: Ընդ որում, դրական եզրակացությունը գնահատվում է 75-100 միավորի սահմաններում, իսկ բացասականը` մինչև 75 միավոր:

3. 2022 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատական է համարվում սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշված գնահատականի և սույն որոշման համապատասխան հավելվածներով սահմանված կարգով որոշված գնահատականի թվաբանական միջինը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: 2022 թվականի համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2022 թ. ապրիլի 15

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 15-ի

N 511-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1510-Ն որոշման

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների (այսուհետ` ծառայող) կատարողականի գնահատման առանձնահատկությունները:

2. Կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը:

3. Յուրաքանչյուր ծառայողի համար անմիջական ղեկավարի կողմից հաստատվում է տարեկան աշխատանքային ծրագիր` ելնելով տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակներից և խնդիրներից և տվյալ ծառայողի պաշտոնի անձնագրից: Աշխատանքային ծրագրերում պետք է ընդգրկվեն ծառայողի կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

4. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և անմիջական ղեկավարի ստորագրությամբ հաստատվում է` համաձայն N 1 ձևի: Աշխատանքային ծրագրում, ըստ անհրաժեշտության, կարող են կատարվել փոփոխություններ, որոնք հաստատվում են անմիջական ղեկավարի կողմից:

5. Աշխատանքի նոր ընդունված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Աշխատանքային ծրագրի հաստատման և կատարողականների գնահատման նպատակը մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացման ապահովումն է:

7. Յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարը գնահատում է ծառայողի կատարողականը` հիմք ընդունելով նրա կողմից փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները: Այն դեպքում, երբ ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև կիսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը: Ընդ որում, մի կիսամյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար:

8. Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բխեն տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող նպատակներից և խնդիրներից և բնութագրեն դրանց պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը):

9. Յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը:

10. Կատարողականը գնահատվում է 75-100 միավորի սահմաններում: 95-100 միավորը համարվում է գերազանց արդյունք, 85-94 միավորը լավ արդյունք, 75-84 միավորը` բավարար արդյունք, 75 միավորից ցածրը` անբավարար արդյունք:

11. Կատարողականի տարեկան գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար:

12. Կատարողականի տարեկան գնահատականը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է:

Ձև N 1

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

(պաշտոնի անվանումը)

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը  |Աշխատանքի|Կատարողականի|ԺԱՄԿԵՏԸ             |

|ը/կ|                     |նպատակը  |գնահատման   |____________________|

|   |                     |         |ցուցիչը     |պլանը  |իրականը     |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|1  |2                    |3        |4           |5      |6           |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|1. |Անվանում 1           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|2. |Անվանում 2           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|3. |Անվանում 3           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|4. |Անվանում 4           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|5. |Անվանում 5           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|6. |Անվանում 6           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|7. |Անվանում 7           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|8. |Անվանում 8           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|9. |Անվանում 9           |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|10.|Անվանում 10          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|11.|Անվանում 11          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|12.|Անվանում 12          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|13.|Անվանում 13          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|14.|Անվանում 14          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|15.|Անվանում 15          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|16.|Անվանում 16          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|   |Այլ ընթացիկ կամ      |         |    X       |       |            |

|   |չպլանավորված         |         |            |       |            |

|   |աշխատանքներ          |         |            |       |            |

|___|_____________________|_________|____________|_______|____________|

|   |Ընդամենը             |         |            |       |            |

._____________________________________________________________________.

Պետական ծառայողի ստորագրությունը

Անունը, հայրանունը,

    ազգանունը             _______________________

Անմիջական ղեկավարի ստորագրությունը

Անունը, հայրանունը,

    ազգանունը              ______________________»:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 15-ի

N 511-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1510-Ն որոշման

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն)` հարկադիր կատարման ծառայողների (այսուհետ` հարկադիր կատարողներ) կատարողականի գնահատման առանձնահատկությունները:

2. Կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը: Յուրաքանչյուր ամսվա ավարտին կատարվում է ընթացիկ գնահատում, որի հանրագումարը համարվում է կատարողականի կիսամյակային գնահատական:

3. Ծառայության յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման համար, որտեղ առկա են հարկադիր կատարողների պաշտոններ, գլխավոր հարկադիր կատարողի ստորագրությամբ հաստատվում է տարեկան աշխատանքային ծրագիր` ելնելով տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակներից և խնդիրներից և տվյալ ծառայողի պաշտոնի անձնագրից: Յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է անմիջական ղեկավարի կողմից: Աշխատանքային ծրագրերում պետք է ընդգրկվեն ստորաբաժանման կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

4. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է` համաձայն N 1 ձևի: Հարկադիր կատարողի աշխատանքային ծրագիրը կազմվում և անմիջական ղեկավարի ստորագրությամբ հաստատվում է` համաձայն N 2 ձևի: Աշխատանքային ծրագրում, ըստ անհրաժեշտության, կարող են կատարվել փոփոխություններ:

5. Աշխատանքի նոր ընդունված հարկադիր կատարողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Աշխատանքային ծրագրի հաստատման և կատարողականների գնահատման նպատակը մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացման ապահովումն է:

7. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դրույթները հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվում են միայն սույն հավելվածով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` բացառությամբ V գլխի 52-57.1-ին կետերի:

8. Հարկադիր կատարողի պարգևատրման չափը որոշում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով կատարողականի կիսամյակային գնահատականը: Ընդ որում, գերազանց արդյունքի դեպքում կատարողականը գնահատվում է 95-100 միավորի սահմաններում, լավ արդյունքի դեպքում` 85-94 միավորի սահմաններում, բավարար արդյունքի դեպքում` 75-84 միավորի սահմաններում, իսկ 75 միավորից ցածրը համարվում է անբավարար արդյունք: Ընդ որում, 75-100 միավորը համարվում է կատարողականի դրական գնահատական, իսկ 75-ից ցածրը` բացասական:

9. Կատարողականի գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար:

10. Կատարողականի տարեկան գնահատականը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է:

II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ, ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

11. Ծառայության տարածքային մարմինների (բացառությամբ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող ստորաբաժանումների) հարկադիր կատարողների կատարողականների գնահատումն ամփոփվում է կիսամյակային կտրվածքով` հաշվի առնելով կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ընթացիկ գնահատումների արդյունքները, որի համար հիմք են ընդունվում կատարողականի գնահատման ցուցիչները:

12. Կատարողականի գնահատման ցուցիչներն են`

1) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում բռնագանձված գումարի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսվա բռնագանձման ենթակա գումարին: Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 1 միավորի.

2) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում կարճված և ավարտված կատարողական վարույթների քանակի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսում ընթացք տրված կատարողական վարույթների քանակին: Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 2 միավորի.

3) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճված կատարողական վարույթների քանակի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսվա ընթացքում կարճված կատարողական վարույթների ընդհանուր քանակին: Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 3 միավորի.

4) հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթներով տվյալ ամսվա ընթացքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-15-րդ կետերի հիմքով կարճված կատարողական վարույթների քանակի տոկոսային հարաբերությունը տվյալ ամսվա ընթացքում կարճված կատարողական վարույթների քանակին: Ստացված տոկոսային արժեքի յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարեցվում է 1 միավորի:

13. Սույն հավելվածի 12-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված կատարողականի գնահատման ցուցիչների հիման վրա յուրաքանչյուր ամսվա ավարտին հաշվարկված միավորների հանրագումարը համարվում է տվյալ ամսվա ընթացիկ գնահատական: Կատարողականի գնահատականը համարվում է գերազանց, եթե հաշվարկված միավորների հանրագումարը 501-ից ավելի է, գնահատականը համարվում է լավ, եթե հաշվարկված միավորների հանրագումարը 401-500 է, գնահատականը համարվում է բավարար, եթե հաշվարկված միավորների հանրագումարը 301-400 է: 300 միավորից ցածրը հանդիսանում է անբավարար արդյունք:

14. Ամսական ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը կատարողականի կիսամյակային գնահատականն է, որը որոշվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

15. Ծառայության տարածքային մարմինների (բացառությամբ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող ստորաբաժանումների) բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի ամսական ընթացիկ և կիսամյակային գնահատումը կատարվում է սույն հավելվածի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված կարգով: Ընդ որում, հաշվարկի համար հիմք է ընդունվում բաժնի (բաժանմունքի) բոլոր հարկադիր կատարողների` համապատասխանաբար ամսական ընթացիկ և կատարողականի կիսամյակային գնահատականների միավորների միջին թվաբանականը:

III. ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

16. Ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող և կենտրոնական մարմնի հարկադիր կատարողների կատարողականը գնահատվում է կիսամյակային հաշվետվության հիման վրա` անմիջական ղեկավարի կողմից: Անմիջական ղեկավարը կատարողականը գնահատում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ կամ աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացումը:

17. Ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող և կենտրոնական մարմնի բաժինների (բաժանմունքների) պետերի և բաժնի պետի տեղակալների կատարողականի գնահատականը որոշվում է` հաշվարկի համար հիմք ընդունելով բաժնի (բաժանմունքի) բոլոր հարկադիր կատարողների տվյալ ամսվա (կիսամյակի) կատարողականի գնահատման հիմք հանդիսացող միավորների միջին թվաբանականը:

18. Ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ իրականացնող և կենտրոնական մարմնի բաժինների հարկադիր կատարողների ամսական ընթացիկ և կիսամյակային կատարողականի գնահատումն իրականացվում է սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով:

Ձև N 1

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

(ստորաբաժանման անվանումը)

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքի    |Աշխատանքի   |Աշխատանքի|Աշխատանքի  |    ԺԱՄԿԵՏԸ     |

|ը/կ|անվանումը    |տեսակը      |նպատակը  |արդյունքի  |________________|

|   |             |(նպատակային |         |ձևը        |պլանը  |իրականը |

|   |             |կամ ընթացիկ)|         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|1  |2            |3           |4        |5          |6      |7       |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|1. |Անվանում 1   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|2. |Անվանում 2   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|3. |Անվանում 3   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|4. |Անվանում 4   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|5. |Անվանում 5   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|6. |Անվանում 6   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|7. |Անվանում 7   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|8. |Անվանում 8   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|9. |Անվանում 9   |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|10.|Անվանում 10  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|11.|Անվանում 11  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|12.|Անվանում 12  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|13.|Անվանում 13  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|14.|Անվանում 14  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|15.|Անվանում 15  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|16.|Անվանում 16  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|   |Այլ ընթացիկ  |            | X       |     X     |       |        |

|   |չպլանավորված |            |         |           |       |        |

|   |աշխատանքներ  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|   |Ընդամենը     |            |         |           |       |        |

._____________________________________________________________________.

Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը

Անունը, հայրանունը,

    ազգանունը          _______________________

Գլխավոր հարկադիր կատարողի ստորագրությունը

Անունը, հայրանունը,

    ազգանունը          _______________________

Ձև N 2

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

|   |կամ          |            |         |           |       |        |

|   |չպլանավորված |            |         |           |       |        |

|   |աշխատանքներ  |            |         |           |       |        |

|___|_____________|____________|_________|___________|_______|________|

|   |Ընդամենը     |            |         |           |       |        |

._____________________________________________________________________.

Հարկադիր կատարողի ստորագրությունը

Անունը, հայրանունը,

    ազգանունը             _______________________

Անմիջական ղեկավարի ստորագրությունը

Անունը, հայրանունը,

    ազգանունը             ______________________»:

Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2022 թվական:

pin
ՀՀ կառավարություն
15.04.2022
N 511-Ն
Որոշում