Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Կ ...

 

 

118.0368.130502

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         05           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802082

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 մայիսի 2002 թվականի N 368

 

i

ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 24.09.2001թ. N 895 որոշումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. ՈՒժը կորցրած ճանաչել նախարարի 25.07.2001թ. N 271 ա հրամանը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 07.05.2002 թվականի

N 368 հրամանով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 792-Ա հրամանով:

(1-ին կետը փոփ. 20.12.02 թիվ 884-Ն հրաման)

2. Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից:

4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկն ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:

i

5 Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման ղեկավարն է:

(5-րդ կետը փոփ. 20.12.02 թիվ 884-Ն հրաման)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի հիմնական խնդիրը` Հայաստանի Հանրապետությունում գրավատան կազմակերպման բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:

7. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա/ քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կողմից ներկայացրած փաստաթղթերը, ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման և իրավաբանական գլխավոր վարչության կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները, հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

բ/ քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ հարցերը, ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման առաջարկությունները և կայացնում համապատասխան պատժամիջոցի կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

գ/ առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 20.12.02 թիվ 884-Ն հրաման)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված ի օգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):

11. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

14. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

16. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

17. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

18. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

19. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

ա/ հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

բ/ հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ/ քննարկվող հարցի բովանդակությունը.

դ/ տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե/ հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ/ հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

է/ հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը/ տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

20. Հանձնաժողովի նախագահը`

ա/ հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ/ կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.

գ/ ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

դ/ իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ/ ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

գ/ ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.

դ/ կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

ե/ մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

զ/ կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը.

է/ վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

22. Հանձնաժողովի անդամները`

ա/ մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ/ հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.05.2002
N 368
Հրաման